Թուրքիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 15 մարդ, հայտնում է Isci Haber-ը։
Ըստ հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 9։00-ի սահմաններում։ Անթալիայի Քոնաքլ թաղամասի D400 մայրուղու վրա միկրոավտոբուսը բախվել է զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսին։
Նշվում է, որ դեպքի վայր ժամանած շտապօգնությունը վիրավորներին հոսպիտալացրել է բժշկական կենտրոններ։ Տուժածներից երկուսի վիճակը ծանր է։






































