Ենոքավան գյուղի զիփլայնի հարթակից քաղաքացին մոտ 3 մետր բարձրությունից ընկել է, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է օգոստոսի 24-ին՝ ժամը 16։58-ին։
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։






































