Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:41

Ակտաուի մոտ վթարի ենթարկված ադրբեջանական ինքնաթիռի վրա բազմաթիվ անցքեր են հայտնաբերվել

Ակտաուի մոտ վթարի ենթարկված ադրբեջանական ինքնաթիռի վրա բազմաթիվ անցքեր են հայտնաբերվել

Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ կործանված «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի նախնական զննման ժամանակ փորձագետները բազմաթիվ անցքեր են հայտնաբերել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ղազախստանի տրանսպորտի նախարարության հրապարակած ավիավթարի պատճառների հետաքննության նախնական զեկույցին։

Ըստ հաղորդագրության՝ հայտնաբերվել են նաև օտար մետաղական առարկաներ։ Նշվում է, որ «օտար առարկաների միջոցով հասցված վնասի բնույթն ու ծագումը պարզելու համար կիրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ և փորձաքննություններ»։

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ զեկույցը ներառում է լուսանկարներ, որոնք վկայում են ինքնաթիռի հիդրավլիկ համակարգերի վնասման մասին «մինչև գետնին հարվածելը, որը հավանաբար առաջացել է օդանավի բաղադրիչների մեջ արտաքին առարկաների ներթափանցման հետևանքով», ինչպես նաև «նախքան գետնին հարվածելը կայունացուցչի շարժիչի կառավարման էլեկտրական լարերի վնասը, որը հավանաբար առաջացել է արտաքին առարկաներից։

Զեկույցում նաև ասվում է, որ ինքնաթիռի անձնակազմը դիսպետչերին զեկուցել է խցիկին հարվածած թռչունների մասին, ինչպես նաև վթարից քիչ առաջ հայտնել է ինքնաթիռում թթվածնի բաքի հնարավոր պայթյունի և վառելիքի հոտի մասին։ Դիսպետչերները նաև զգուշացրել են անձնակազմին Գրոզնիում իրականացվող «Կարպետ» ծրագրի մասին։

Միաժամանակ Reuters-ը՝ վկայակոչելով ադրբեջանական կառավարական աղբյուրը, հայտնել է, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական «Պանցիր-Ս» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Ըստ աղբյուրի՝ ադրբեջանական կողմն ունի «Պանցիր-Ս» հրթիռի բեկոր, որը դուրս է բերվել ինքնաթիռից և նույնականացվել միջազգային փորձագետների կողմից։

2024թ․ դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաու օդանավակայանի մոտ։ Ինքնաթիռում 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ էին։ Ավիավթարի հետևանքով 38 մարդ էր մահացել, 29 փրկվածներ հոսպիտալացվել էին։

Ավելի ուշ ադրբեջանական և արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ կործանման պատճառն արձակված ռուսական «երկիր-օդ» հրթիռն էր, որի բեկորները պայթել էին ինքնաթիռի կողքին։ Դեկտեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում ներողություն էր խնդրել ՌԴ օդային տարածքում AZAL ինքնաթիռի հետ կապված միջադեպի համար։ Դեկտեմբերի 29-ին Ալիևը Ռուսաստանից պահանջել էր ընդունել իր մեղքն ադրբեջանական ինքնաթիռի կործանման մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+