Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:31

Ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է, 2 տուժած ծայրահեղ ծանր վիճակում է․ ՆԳՆ-ն ու ԱՆ-ն՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթունի մասին

Ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է, 2 տուժած ծայրահեղ ծանր վիճակում է․  ՆԳՆ-ն ու ԱՆ-ն՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթունի մասին

Ներքին գործերի փրկարար ծառայությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ են հայտնել հունիսի 6-ին Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի և տուժածների մասին։

ԱՆ-ն հայտնել է, որ պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։

Չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա, տեղեկացրել են ԱՆ-ից։

«Բժիշկների գնահատմամբ` նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն»,- հավելել են ԱՆ-ից։

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հունիսի 7-ի՝ ժամը 08։51-ի դրությամբ, բոլոր ռեզերվուարներից գազի արտահոսքը դադարեցվել է։

Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ․ հատվածում տեղակայված գազալցակայաններից մեկում հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Նախնական վարկածով՝ պայթել էր հեղուկ գազի ցիստեռնը։ Առողջապահության նախարարությունը հայտնել էր գազալցակայանի պայթյունի հետևանքով 7 տուժածի հոսպիտալացման մասին, որոնցից մեկն ավելի ուշ դուրս էր գրվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+