Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատվածում հունիսի 11-ին կայծակից վնասված կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են, հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Ըստ հրապարակման՝ կամրջի վնասված հեծաններն ամբողջությամբ փոխարինվել են նորերով, այս պահին իրականացվում են երթևեկամասի ասֆալտապատման աշխատանքները:
Կամուրջը փլուզվել էր կայծակից հետո, որի արդյունքում, ըստ Ներքին գործերի նախարարության տվյալների, 3 ավտոմեքենա էր վնասվել։ Ավելի ուշ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել էր, որ մասնագիտական ուսումնասիրությունից հետո կարճ ժամկետում կմեկնարկեն կամրջի հիմնանորոգման աշխատանքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







