Երևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության ՝ տուժածներ չկան,նախնական տվյալներով՝ 3 ավտոմեքենա վնասվել է։
Նշվում է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հետևանքով կամրջի փլուզման մասին ահազանգն ստացել է ժամը 19։26-ին, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։
Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակած ուղղությամբ՝ մեկ գոտիով։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել էր Հրազդան և Սևան քաղաքներում սպասվող հորդառատ անձրևների մասին։






































