Երևանի Վարդաշեն փողոցում բռնկված հրդեհի հետևանքով մեկ անձ է տուժել, 12-ը տարհանվել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հունիսի 24-ին՝ ժամը 19։45-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։16-ին, մարվել՝ 20։26-ին: Այրվել է բնակարանի երկու սենյակը՝ գույքով (մոտ 50 քմ)։






































