Փրկաարարներն օգնել են Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան քարհանքի մոտակայքում փոսն ընկած և արգելափակված քաղաքացուն, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ դեպքի մասին ծառայությունն ահազանգ էր ստացել հունիսի 23-ին՝ ժամը 17։51-ին։ Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները քարհանքի մոտակայքում՝ մոտ 5 մետր խորություն ունեցող ձորակում, հայտնաբերել էին քարերի արանքում արգելափակված քաղաքացուն։
Նրանք քաղաքացուն դուրս էին բերել արգելափակումից և պատգարակով մոտ 200 մետր մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է։





































