Երևանի Ազատության պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։
Գերատեսչությունից մանրամասնել են, որ հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 19:12-ին, դեպքի վայր է մեկնել է ՆԳՆ ՓԾ 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք և ՀՓԱԿ հերթապահ խումբը։
Ավելի ուշ ՆԳՆ-ից հավելել են, որ հրդեհի բարդությունից ելնելով՝ հայտարարվել է «թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 6 մարտական հաշվարկ։






































