Հրշեջ-փրկարարները մարել են Կոտայքի մարզի Արզական գյուղում բռնկված հրդեհը և կանխել դրա տարածումը դեպի մոտակա տներ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ տուժածներ չկան, այրվել է խոտածածկույթ։ Գերատեսչությունը հրդեհի մասին ահազանգն ստացել է օգոստոսի 29-ին՝ ժամը 10:44-ին։ Այն մեկուսացվել է սեպտեմբերի 1-ին՝ ժամը 06։55-ին, մարվել սեպտեմբերի 3-ին՝ ժամը 18։26-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







