Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:43

Երևանում ավտոմեքենայի պայթյունից ընտանիք է տուժել. ՔԿ-ն քրվարույթ է նախաձեռնել

Երևանում ավտոմեքենայի պայթյունից ընտանիք է տուժել. ՔԿ-ն քրվարույթ է նախաձեռնել

Օգոստոսի 6-ին` ժամը 14:02-ին, Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում Kia մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Այրվածքաբանության ազգային կենտրոնից Armenia Today-ին հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված տուժածներն ընտանիքի անդամներ են, որոնցից 3-ը՝ երեխաներ։ Կենտրոնից նշել են, որ համեմատաբար լավ է ընտանիքի տատի վիճակը, մնացածը ծանր վիճակում են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ավելի ուշ Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ պայթյունից տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը ծանր է, իսկ մեկը գտնվում է այրվածքային բաժանմունքում՝ առողջական վիճակը միջին ծանրության է։

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ին տեղեկացրել է, որ մեքենայի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտի անվտանգ աշխատանքն ապահովող պահանջները կամ կանոնները խախտելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով- AT)։

Նյութը թարմացվել է 18։15

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+