Ապրիլի 28-ին, ժամը 22:55-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 40 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեաըվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW 325» (վարորդ` Կարեն Մ.) և «Nissan Tiida» (վարորդ` Արամ Գ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







