Արարատի մարզում հնչած կրակոցների հետևանքով երկու քաղաքացի է զոհվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ազգականներ են։
«Դեպքի վայրում՝ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում, հայտնաբերվել է ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, ինչպես նաև արնանման հետքեր»,- գրում է կայքը։
Նշվում է, որ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են հանգամանքներն ու մահացածների ինքնությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







