Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:20

Հրդեհը մեկուսացվել է, շինությունն ավարտական ակտ չուներ․ ի՞նչ է հայտնի «Դոմուս» առևտրի կենտրոնի հրդեհից

Հրդեհը մեկուսացվել է, շինությունն ավարտական ակտ չուներ․ ի՞նչ է հայտնի «Դոմուս» առևտրի կենտրոնի հրդեհից

Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը, դեպքի վայրում աշխատել է 17 մարտական ​​հաշվարկ, Armenia Today-ին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել էր, որ հրդեհը բարդության երրորդ աստիճանի էր: 

Հրդեհի նախնական պատճառը կարող էր լինել հոսանքազրկումը, հայտնել է ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը։

Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից Armenia Today-ին հայտնեցին, որ «Դոմուս» խանութը տեսչական մարմնից ավարտական ​​ակտ չի ունեցել։ «Շինությունն ավարտական ակտ չունի՝ նախկինում կառուցված լինելու և պետական գրանցում ստանալու հիմքով»,- ասաց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը։

Ըստ ՆԳՆ-ի՝ հրդեհը մարվել է ժամը 16.11-ին։ Գերատեսչության տվյալներով՝ մոտ 3000 քառակուսի մետր տարածքում այրվել է երկհարկանի շինությունն ամբողջությամբ՝ ներսում գույք, տեխնիկա, սարքավորումներ, կահույք և այլն։

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 15։23-ին։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+