Օգոստոսի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Վարուժան Հ.-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցի թիվ 50 հասցեի դիմացի հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 88-ամյա Ռաֆիկ Գ.-ին:
Ըստ աղբյուրի՝ վարորդը փոխուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ժամը 22:50-ի սահմաններում «Արմենիա» ԲԿ-ից ահազանգել են ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







