Փրկարարները մարել են Երևանի Տիչինայի փողոցի բնակելի թաղամասի կիսակառույցներից մեկում բռնկված խոշոր հրդեհը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 21։36-ին, մարվել՝ 22։38-ին։
Ավելի վաղ ծառայությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բազմաբնակարան կիսակառույց շենքի 8-րդ հարկում՝ ընդգրկելով մոտ 1000 քմ մակերես։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







