Հրշեջները Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Զորական բնակավայրում այրվող կիսակառույց շինությունում հայտնաբերել են մարզի գյուղերից մեկի բնակիչ, 54-ամյա Սուրեն Մ․-ի դին, հայտնում է shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը նշված գյուղում զբաղվում էր անասնապահությամբ։ Մինչ հրշեջների ժամանումը շինությունում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







