Նոյեմբերի 25-ին՝ ժամը 23:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Ավան 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել, 29-ամյա քաղաքացի է տուժել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Պարզվել է, որ տանը տեղի է ունեցել կուտակված գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հայտնում են, որ հրդեհն ինքնամարվել է, մասամբ այրվել և ջերմահարվել են տան խոհանոցի և հյուրասենյակի գույքը։
Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ քաղաքացի Ա. Զ.-ն (ծնված 1994 թ․) այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







