Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի սկզբնամասում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 17 մարդ, հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Ծիլքար գյուղի սկզբնամասում բախվել են «GAZ-53» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Կ․ Ս․, ծնված 1980 թ․) և «Mercedes Sprinter» մակնիշի մարդատար (Ա․ Վ․, ծնված 1986 թ․) ավտոմեքենաները, ինչի հետևանքով 17 վիրավորվել է 17 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «GAZ-53» բեռնատարի վարորդ Կ․ Ս․-ն և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Լ․ Ա․, 1985 թ․, Ա․ Դ․, ծնված 1972 թ․, Լ․ Դ․, ծնված 1973 թ․, Մ․ Մ․, ծնված 1993 թ․, Մ․ Վ․, ծնված 2003 թ․, Ե․ Ս․, ծնված 1981 թ․, Ա․ Հ․, ծնված 2003 թ․, Տ․ Գ․, ծնված 2014 թ․, Ա․ Գ․, ծնված 2016 թ․, Ա․ Ս․, ծնված 1983 թ․, Լ․ Հ․, ծնված 2007 թ․, Մ․ Ա․, ծնված 1952 թ․, Ք․ Ղ․, ծնված 1960 թ․, Մ․ Ղ․, ծնված 1984 թ․, Զ․ Ղ․, ծնված 1951 թ․, Ա․ Ղ․, ծնված 1977 թ․) հոսպիտալացվել և տեղափոխել են Ապարանի ԲԿ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







