Մոսկվայի մարզում OBI հիպերմարկետում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել. Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Մոսկվայի տարածաշրջանի գլխավոր տնօրինության ղեկավար Սերգեյ Պոլետիկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանել է, որ «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը տեղայնացվել է 7000 քմ տարածքում։ «Ժամը 08:25-ին հայտարարվել է հրդեհի տեղայնացում 7 հազար քմ տարածքում»,- ասված է հաղորդագրությունում։
Մոսկվայի մարզի «МЕГА Химки» առևտրի կենտրոնում գտնվող OBI խանութում հրդեհ է բռնկվել ուրբաթ առավոտյան։ Հայտարարվել է հրդեհի բարդության չորրորդ աստիճան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







