Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ մահացել է «Կենտրոն ԹՎ»-ի օպերատորի օգնական Արթուր Ղանդիլյանը։ Վերջինս ընկել է Արշակունյաց փողոցի շենքերից մեկից։
Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել են «Կենտրոն» հեռուստաընկերությունից, սակայն նշելով, որ Ղանդիլյանը արդեն 5 տարի է՝ չէր աշխատում «Կենտրոն ԹՎ»-ում:
«Դեպքի ժամանակ նա նույնիսկ չի եղել հեռուստաընկերության լրագրողներից որևէ մեկի հետ»,- հավելել են հեռուստաընկերությունից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







