Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:22

Երեք օրում արգելափակումից դուրս է բերվել 500-ից ավելի տրանսպորտային միջոց

Երեք օրում արգելափակումից դուրս է բերվել 500-ից ավելի տրանսպորտային միջոց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը վերջին երեք օրերին բազմաթիվ զանգեր է ստացել առատ տեղումների հետևանքով ճանապարհներին ավտոմեքենաների արգելափակման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ չնայած բոլոր մարզերում մեծաքանակ ձյուն է տեղացել, սակայն արգելափակման դեպքերն ամենաշատը գրանցվել են Սյունիքում, Վայոց ձորում, Արագածոտնի մարզում։

«Մարտի 18-21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ավտոմեքենաների արգելափակման 136 դեպքի վերաբերյալ ահազանգ։ Անվտանգ տարածք է տեղափոխվել մոտ 520 տրանսպորտային միջոց և 1309 քաղաքացի։ Առավելագույն ցուցանիշը գրանցվել է Սյունիքում, 203 տրանսպորտային միջոց արգելափակվել է, 551 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ տարածք»,-ասաց Արսեն Մկրտչյանը։

Դեպքերից մեկի համաձայն՝ շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մոտենալ Թալինի տարածաշրջանի Գառնահովիտ գյուղ։ Փրկարարների օգնությամբ շտապօգնության ծառայության աշխատակիցները հասել են գյուղ։ Այնտեղ վատառողջ էր եղել մեկ տարեկան երեխա և փրկարարների օգնությամբ նա տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։

Փրկարարներն աջակցություն են ցուցաբերել նաև Իրանի քաղաքացիներին։ Ավտոճանապարհներին արգելափակվել են իրանցիներին տեղափոխող ավտոբուսներ։ Ուղևորներին փրկարարները տեղափոխել են մոտակա բնակավայր։ Արգելափակվել են նաև բեռնատար ավտոմեքենաների վարորդներ՝ եկած Իրանից։ Նրանց նույնպես փրկարարները տեղափոխել են մոտակա բնակավայր։

Փրկարարներն այս օրերին աշխատել են շուրջօրյա։ Առավել վտանգավոր վայրերում ստեղծվել են հենակետեր քաղաքացիներին արագ աջակցելու համար։ Արսեն Մկրտչյանը նշեց, որ ռեսուրսների խնդիր չունեն, անհրաժեշտության դեպքում ներգրավում են հերթափոխից ազատ անձնակազմին։

Վերջին օրերին, բացի ավտոմեքենաների արգելափակումից, առատ տեղումների հետևանքով եղել են նաև փլուզման դեպքեր։ Մասնավորապես, Դիլիջանում անասնագոմի տանիք է փլուզվել, մյուս դեպքն էլ գրանցվել է Ստեփանավանի տարածաշրջանում՝ Գարգար գյուղում, ձյան առատ շերտի ծանրությունից սեփական տան տանիքը վնասվել է, փլուզման վտանգ է եղել։ Տեղում աշխատում են փրկարարները։

«Այս տարին աննախադեպ էր այն առումով, որ բավական ինտենսիվ էին տեղումները և տևական ժամանակ չէին դադարում։ Եղել են տեղումներ, որ մեկ օր է տևել, բայց ոչ այսպես։ Վերջին տասը տարում ես նման իրավիճակ, ամեն դեպքում, չեմ հիշում»,-ասաց Արսեն Մկրտչյանը։

ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, երթևեկել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Արսեն Մկրտչյանը նշեց, որ լինում են դեպքեր, երբ ոստիկաններն անանցանելի, վտանգավոր հատվածներում ճանապարհները փակում, սակայն որոշ քաղաքացիներ շրջանցիկ ավտոճանապարհներով անցնում են ու հայտնվում են արգելափակման մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+