Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:23

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 13-ին «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ստացված ահազանգի փաստով:

Այդ օրը՝ ժամը 21:40-ին, հիվանդանոցից հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած թափանցող վերք, տրավմատիկ շոկ երկրորդ, երրորդ աստիճանի, վիճակը ծանր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը պարզել է վիրավորի ինքնությունը: Նա Խնձորեսկ գյուղի բնակիչ, 42-ամյա Անաստաս Բաբալարյանն է:

Հիվանդանոցում նրա հարազատները բժիշկներին հայտնել են, որ չեն տեսել, թե որտեղ և ինչ պայմաններում է նա նման վիճակում հայտնվել: Որոշ ժամանակ անց, Գորիսի բժշկական կենտրոնից դարձյալ ահազանգ է ստացվել, որ «գլխի ճակատային շրջանի այտուցներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Գորիսի ոստիկանները պարզել են, որ նա Խնձորեսկ գյուղի բնակիչ, 46-ամյա Սասուն Ղալդունցն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու ու գլորվելու հետևանքով: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Գորիսի բաժնի և Սյունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Գորիսի քննչական բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ Ս. Ղալդունցը կտրող-ծակող գործիքով հարվածել է Ա. Բաբալարյանի կրծքավանդակին՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանները հայտնաբերել են Ս. Ղալդունցին, ով կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել: Գորիսի քննչական բաժնի քննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործից դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+