ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 30-ին ժամը 23։34-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վ.Սարգսյան փողոցում՝ «Եգան» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կա ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW 318» (վարորդ՝ Նարեկ Գ․), «Mitsubishi Airtrack» (վարորդ՝ Լևոն Ա․) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Ենոք Ա․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ենոք Ա-ն արգելափակվել է ավտոմեքենայում։
Փրկարարները Ենոք Ա-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







