Հուլիսի 21-ին՝ ժամը 13։54-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակներ գյուղի 15-րդ փողոցում այրվում են ավտոմեքենաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թևոս Մ․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:14-ին, մարվել՝ 14:28-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը, անվադողերը և սրահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







