Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին MAN մակնիշի կցորդով բեռնատարի պատճառով ժամանակավորապես երկկողմանի փակված երթևեկությունը վերականգնվել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17:42-ին, ՆԳՆ-ն ահազանգ էր ստացել, որ ճանապարհի թաց լինելու պատճառով բեռնատարը կորցրել է կառավարումը և ընդունել մկրատաձև դիրք՝ արգելափակելով ճանապարհը։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն ուղղել էին բեռնատարը և դուրս բերել այն երթևեկելի հատվածից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







