Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:49

Փոքր Մասրիկում վթարից տուժած անչափահասները դուրս են գրվել. նախաձեռնվել է քրգործ

Փոքր Մասրիկում վթարից տուժած անչափահասները դուրս են գրվել. նախաձեռնվել է քրգործ

Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկում տեղի ունեցած ավտովթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից: Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացրել են, որ վթարից տուժած չորս անչափահաս բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ 

Shamshyan.com-ի տվյալներով՝ ժամը 21։45-ի սահմաններում բախվել էին 34-ամյա Ռոման Ա.-ի վարած ՎԱԶ 2121-ը և 35-ամյա Անի Ս.-ի վարած Volkswagen Tiguan-ը։ Վթարի հետևանքով տուժել էր հինգ մարդ, որոնցից չորսն անչափահաս են։

ՔԿ-ից հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով։ Հոդվածը նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն Armenia Today-ին հայտնել է, որ Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխված տուժածները, այդ թվում՝ անչափահասները, բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ Լուրջ վնասվածքներ չեն արձանագրվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+