Աթենքի մոտակայքում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչը վթարի է ենթարկվել․ երկու օդաչուն անգիտակից վիճակում են հայտնաբերվել, հայտնում է ERT-news-ը:
Նշվում է, որ թռիչքից կարճ ժամանակ անց ինքնաթիռը հանկարծակի կորցրել է բարձրությունը և ընկել։
Վթարից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել։ Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ ինքնաթիռը բաժանվել է երկու մասի, ինչի հետևանքով տարբեր վայրերում հրդեհներ են բռնկվել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է գյուղատնտեսական նշանակության տարածքում՝ երկու պահեստի հարևանությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







