Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով, նախնական տվյալներով, 5 մարդ է զոհվել, ևս 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ՃՏՊ-ի մասին ահազանգն ստացվել է սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:17-ին։ Պարզվել է, որ բախվել են ՊԱԶ և Opel Zafira մակնիշների ավտոմեքենաները։
Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վթարից տուժածների թիվը հասել է 10-ի։ Գերատեսչությունը նաև մանրամասներ է հայտնել նրանց առողջական վիճակի մասին․ տուժածներից 2-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը՝ միջին և թեթև ծանրության։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են Արագածոտնի մարզի բժշկական կենտրոններ և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







