Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացու սպանության կասկածանքով Վրաստանում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել, հայտնում է TV Pirveli-ն։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել Բարաթաշվիլիի վերելքի վրա։
Սպանվածը մինչև 40 տարեկան Ռուսաստանի քաղաքացի է, որը Վրաստան էր մուտք գործել օգոստոսի 26-ին։
Նախնական տվյալներով՝ հանցագործությանը նախորդել է վեճ, որը սկսվել էր առևտրի կետերից մեկում և շարունակվել փողոցում։ Կասկածյալը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Քննությունն իրականացվում է դիտավորյալ սպանության հատկանիշներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







