Հանրային տրանսպորտից իջնելուց հետո քաղաքացի է մահացել, հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, այնուհետև կանգառում գիտակցությունը կորցրել է։ Վարորդը և քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է։
Armenia Today-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից հայտնել են, որ մահացածը 60-61 տարեկան տղամարդ էր, և դեպքը տեղի է ունեցել Երևանի Զ․ Քանաքեռցի փողոցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







