Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:34

Թանգարանային ուղեցույց. Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահը հիմանադրվել է 1921 թվականին` Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ: Այդ ժամանակ թանգարանի տնօրենն էր Մարտիրոս Սարյանը, իսկ գեղարվեստի բաժնի վարիչը նկարիչ Վրթանես Ախիկյանն է: Թանգարանը այդ ժամանակ գտնվում էր Աստաֆյան (Աբովյան) փողոցում: Թանգարանի ճարտարապետն է Սիմոնսոնը:

Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի խոշորագույն գեղարվեստական թանգարանն է, որի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Հավաքածուի ֆոնդերում ներկայումս պահպանվում են շուրջ 25.000 կտավներ, որոնք հիմնականում ներկայացնում են հայկական և եվրոպական գեղանկարչությունը։ Հավաքածուի առանցքը կազմող հայ արվեստը մշտական ցուցադրությունում ներկայացվում է պատմական զարգացման կարևորագույն փուլերով՝ միջնադարյան որմնանկարչության և մանրանկարչության, 17-19-րդ դդ. եկեղեցական գեղանկարչության, քանդակի, կիրառական արվեստի գործերով, նոր և նորագույն շրջանների փայլուն համաստեղության՝ Հովնաթան Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Գյուրջյանի, Գեորգի Յակուլովի և շատ ուրիշների ստեղծագործություններով:

Բացի հայկական և ռուսական մշակույթներից՝ ներկայացված են նաև հին աշխարհի՝ Եգիպտոսի և Հունաստանի մշակույթները, ինչպես նաև իտալական, հոլանդական, ֆլամանդական, ֆրանսիական դպրոցների հայտնի արվեստագետների ստեղծագործություններ, իրանական, չինական, ճապոնական դեկորատիվ-կիրառական արվեստի բարձրարվեստ նմուշներ, հնդկական միջնարդարյան որմնանկարների բարձրարժեք պատճեններ և այլն:
ԱՊՀ տարածքում Հայաստանի ազգային պատկերասրահը խոշորագույններից մեկն է, իսկ հայկական գեղանկարչության հավաքածուով ամենամեծն է աշխարհում ։ Հասցե՝ Արամի փողոց 1 (մուտքը՝ Հանրապետության հրապարակից)
Հեռ.՝ +374 10 56 74 72, +374 10 58 08 12 Կայք՝ Ֆեյսբուք ՝ http://www.gallery.am/hy/ Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-շաբաթ
Աշխատանքային ժամեր՝ 11:00-17:30, կիրակի՝ 11:00-16:30
Մուտքի տոմս՝ 1500 դրամ(մեծահասակներ), 750 դրամ(ՀՀ կենսաթոշակառուներ և փախստականներ), 400 դրամ(ուսանողներ), 300 դրամ (դպրոցական)
Հայաստանի ազգային պատկերասրահ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+