Ադրբեջանական զինված ուժերի կողմից նախօրեին Երասխի հատվածում հայկական մարտական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետեւանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է։
Այս մասին Armenia Today-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ վնասվել են զինծառայողի փափուկ հյուսվածքները։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող, որից մեկը՝ մահացու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







