Հայաստանն անհրաժեշտ է համարում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման անցկացումը, սակայն դա անհնար է ներկայումս ընթացող սահմանային լարվածության ֆոնին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո եղել է 5-6 օր, երբ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի գրանցվել։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս հարցով խորհրդակցությունները շարունակվում են։
Քարտեզների հետ կապված, ըստ վարչապետի, պետք է նայել, թե ինչ իրավական հիմքերով են դրանք գծվել, քանի որ թե՛ 1920-30-ականների, թե՛ հետագա քարտեզները գծվել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի փոխադարձ համաձայնությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







