• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Հունիս 2026 06:13
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result
  • Լուրեր
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48
ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

06 Հունիս 2026 00:30
«По примеру Беларуси»: Ашотян предложил организовать митинг для обращения к Трампу по освобождению армянских пленных из Баку

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է․ փաստաբան

05 Հունիս 2026 23:51
Вардеванян: гарантии равенства предвыборной кампании в Армении нарушены

Ունենք հավասարության սկզբունքի խաթարում. Վարդևանյան

05 Հունիս 2026 23:45
Ծաղիկները սպասում են ընտրություններին

Ծաղիկները սպասում են ընտրություններին

05 Հունիս 2026 23:24
СМИ сообщили о недовольстве в правящей партии поведением Пашиняна

Ժամերի ընթացքում ընտրակեղծարարները պիտի բանտում հայտնվեն. Փաշինյանը՝ իրավապահներին

05 Հունիս 2026 23:08
На бывшего мэра Еревана завели уголовное дело

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է․ ՀԿԿ

05 Հունիս 2026 22:38
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

05 Հունիս 2026 22:31
Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

05 Հունիս 2026 21:08
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

Ոստիկանները ձերբակալել են ԲՀԿ քարոզարշավի մասնակիցներին վրաերթի ենթարկած վարորդին

05 Հունիս 2026 20:51

Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել աղետը կանգնեցնելուն ունակ ուժերին

05 Հունիս 2026 20:34
«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

05 Հունիս 2026 20:01
ЦИК Армении аннулировала регистрацию семи кандидатов в депутаты

ԿԸՀ-ն այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը

05 Հունիս 2026 19:13
«Республика» потребовала ЦИК снять «Сильную Армению» с выборов после призыва Пашиняна

«Հանրապետություն»-ը պահանջել է արգելել «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրություններին

05 Հունիս 2026 18:34

Թեհրանն ու Մասկատը վերահսկում են Հորմուզի նեղուցը. Իրանի դեսպան

05 Հունիս 2026 18:23
Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

05 Հունիս 2026 17:53
Блок «Армения» проводит итоговую встречу с избирателями  (прямое включение)

«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

05 Հունիս 2026 17:48
Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

05 Հունիս 2026 17:32
Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

05 Հունիս 2026 17:07
«Войну можно было остановить в Физули»: Карапетян рассказал о беседе с Пашиняном

Չվախենաք ճնշումներից․ Կարապետյանի ուղերձը՝ պետական համակարգի աշխատակիցներին

05 Հունիս 2026 17:03
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

05 Հունիս 2026 16:44
ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

05 Հունիս 2026 16:28
СК возбудил дело после нападения на сторонников «Сильной Армении» в Масисе

ՔԿ-ն հայտնել է Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտման մասին

05 Հունիս 2026 15:40
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

05 Հունիս 2026 14:53
Силовики задержали представителя «Сильной Армении»

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել և կալանավորվել

05 Հունիս 2026 14:31
Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

05 Հունիս 2026 14:28
Оверчук назвал недостаточной помощь ЕС Армении в размере €50 млн

Օվերչուկը ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրված 50 միլիոն եվրոն անբավարար է գնահատել

05 Հունիս 2026 14:25
Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

05 Հունիս 2026 14:24
Խուզարկություններ Armat Media-ում

Խուզարկություններ Armat Media-ում

05 Հունիս 2026 14:16
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

05 Հունիս 2026 13:50

«Վաճառեք՝ ինչ ուզում եք, բայց ոչ ազգային արժեքը»․ Գալուստ Գյուլբենկյանի կյանքի 7 կանոնները՝ բարերարի հիշատակի 70-ամյակին

Էքսկլյուզիվ, Հասարակություն, Տնտեսություն,
20 Հուլիս 2025 19:25
ShareShareShare
«Վաճառեք՝ ինչ ուզում եք, բայց ոչ ազգային արժեքը»․ Գալուստ Գյուլբենկյանի կյանքի 7 կանոնները՝ բարերարի հիշատակի 70-ամյակին
telegram

70 տարի առաջ այս օրը՝ 1955 թվականի հուլիսի 20-ին, կյանքից հեռացավ գործարար, արվեստի գործերի կոլեկցիոներ և բարերար Գալուստ Գյուլբենկյանը: Մահվան պահին նա աշխարհի ամենահարուստ մարդն էր։ Նա միավորում էր արևելյան և արևմտյան մշակույթները, առաջին հերթին՝ «բիզնեսի ճարտարապետ» էր։

Իր տեսլականի, շփումների և համոզելու տաղանդի շնորհիվ նա վճռորոշ դեր խաղաց 20-րդ դարի առաջին կեսի միջազգային բանակցություններում, որոնք հանգեցրին իրաքյան Ալ-Ջազիրայում բացառապես հարուստ նավթային հանքավայրերի զարգացմանը։ Գյուլբենկյանը կանգնած էր հոլանդական, բրիտանական, իրաքյան, թուրքական և այլ նավթային ընկերությունների ակունքներում, որոնցում, սովորաբար, պահպանում էր շահույթի 5%-ի ցմահ մասնաբաժինը։ Իր ամբողջ կյանքի ընթացքում Գյուլբենկյանը հավաքել է յուրահատուկ հավաքածու՝ ոգեշնչված իր ճանապարհորդություններից և անձնական ճաշակից: 1902 թվականին նա ընդունել է Բրիտանիայի քաղաքացիություն։ Գործարարը մահացել է Լիսաբոնում՝ 1955 թվականին, որտեղ անցկացրել է կյանքի վերջին տարիները։ Իր կտակում նա հիմնել է միջազգային հիմնադրամ, որը կոչվում է իր անունով։

Armenia Today-ը հավաքել է հատվածներ Գյուլբենկյանի հիմնադրամի արխիվում պահվող նամակներից, որոնք պարունակում են արժեքավոր խորհուրդներ և արտացոլում են բարերարի մտածողությունը:

1. Երբեք չպետք է վազել փողի հետևից

Թեև Գյուլբենկյանն իր կյանքում մեծ հարստության է հասել, բայց երբեք փողը որպես ինքնանպատակ չի դիտարկել: Նա նույն արժեքն էր փոխանցում իր միակ թոռանը՝ Միքայել Էսայանին։

«Երբեք չպետք է վազել փողի հետևից, եթե քրտնաջան, համառ և ստեղծագործ աշխատեք, ժամանակի ընթացքում կտեսնեք, որ այլևս դուք չեք վազում փողի համար, այլ փողն վազում է ձեր հետևից»,- գրել է նա թոռանն ուղղված նամակում։

1940-ականների սկզբին, երբ դեռահաս Էսայանը սովորում էր Լոնդոնից ոչ հեռու գտնվող Հարոու դպրոցում, Լիսաբոնում գտնվող Գյուլբենկյանն անձամբ էր հետևում նրա կրթությանը: Արդյունքում՝ պապիկի և թոռան միջև ուշագրավ նամակագրություն է առաջացել, որը մեզ հնարավորություն է տալիս հասկանալ «Պարոն 5%»-ի մտքերն ու համոզմունքները:

2. Ամբարտավանությունը հաջողության չի հանգեցնում


Գյուլբենկյանը 4 տարեկանում, Կ. Պոլիս (Էսսայան ընտանիքի արխիվ)

Գյուլբենկյանը ծնվել է հարուստ ընտանիքում, եվրոպական փայլուն կրթություն է ստացել Ֆրանսիայում և Բրիտանիայում ու կանգնած էր եվրոպական նավթային ընկերությունների ակունքներում: Չնայած դրան՝ գործարարն իր ամբողջ կյանքում արհամարհել է ամբարտավանությունը և այլ առաքինությունների մեջ փնտրել հաջողության ակունքները:

«Ոչինչ ինձ ավելի շատ զզվանք չի պատճառում, քան սնոբիզմն ու ամբարտավանությունը։ Իմ անձնական երկար փորձից տեսնում եմ, որ նման թույլ կողմեր ունեցող մարդիկ հեռու չեն գնում և, ընդհանուր առմամբ, հասարակության մեջ առաջատար դիրքեր չեն զբաղեցնում»,- թոռանն ուղղված նամակում գրել է նա։

Գյուլբենկյանի հաջողության համար վճռորոշ էր կրթության, ռազմավարական մտածողության և դիվանագիտական հմտությունների համադրությունը։ Մշակութային տարբերությունները հասկանալու և հաշվի առնելու նրա կարողությունը նպաստեց միջազգային ասպարեզում նրա հաջողությանը։ 

3. Առևտուր արեք այն ամենով, ինչ ցանկանում եք, բայց ոչ ազգային արժեքով

Ցուցադրություն Գալուստ Գյուլբենկյան թանգարանում․ Լիսաբոն, Պորտուգալիա

Արվեստի գործերը Գյուլբենկյանի համար պարզապես սեփական տան պարագաներ չէին, այլ իսկապես արժեքավոր գլուխգործոցներ, որոնց պետք է շատ լուրջ վերաբերվել: Այդ իսկ պատճառով կոլեկցիոները մեծ զգուշությամբ էր մոտենում, թե ինչ ձեռք բերել և ումից։

«Առևտրի առարկա դարձրեք այն, ինչ ուզում եք, բայց ոչ այն, ինչ գտնվում է թանգարանային ցուցադրություններում: Ազգային հարստություն կազմող իրերի վաճառքը լրջագույն ախտորոշման հիմք է տալիս»,- գրել է Գյուլբենկյանը՝ ԽՍՀՄ պետական բանկի վարչության նախագահ Գեորգի Պյատակովին:

20-րդ դարի 30-ական թվականներին Խորհրդային կառավարությունն ակտիվորեն արտասահմանում վաճառում էր Էրմիտաժի արժեքավոր ցուցանմուշներ, որոնց առաջին գնորդներից մեկը դարձավ ինքը՝ Գյուլբենկյանը։ Կոլեկցիոները գնել է մի շարք նկարներ, սակայն ապշել է եզակի ցուցանմուշներ վաճառելու Կրեմլի ձգտումից, ինչի կապակցությամբ էլ ուղարկել է այդ նամակը։

4. Իմ հավաքածուի ցուցանմուշներն իմ երեխաներն են, իմ սրտի և հոգու մի մասը

Գյուլբենկյանի թանգարան, Լիսաբոն, Պորտուգալիա։

 

Արվեստի առարկաներ Գյուլբենկյանը հավաքել է՝ օգտվելով իր լայն հնարավորություններից, իր ամբողջ կյանքի ընթացքում։ Կյանքի վերջում գործարարը ցուցանմուշները համարում էր «իր երեխաները, իր սրտի և հոգու մի մասը»։

«Առանց փոքր-ինչ չափազանցության՝ կարող եմ ասել, որ նրանց համարում եմ իմ «երեխաները», իսկ նրանց ապագա բարեկեցությունն իմ գլխավոր մտահոգություններից մեկն է։ Դրանք ներկայացնում են իմ կյանքի հիսուն կամ վաթսուն տարիները, դրանք հավաքել եմ երբեմն հսկայական դժվարություններով՝ միշտ և բացառապես առաջնորդվելով իմ սեփական ճաշակով և դատողություններով: Իհարկե, ինչպես բոլոր կոլեկցիոներները, ես նույնպես դիմել եմ խորհուրդների, բայց, այնուամենայնիվ, զգում եմ, որ այս հավաքածուներն ինձ են պատկանում, դրանք իմ սրտի և հոգու մի մասն են»,- գրել է նա նա Ջոն Ուոքերին՝ 1953 թվականի փետրվարին։

Գյուլբենկյանը բացառիկ խորաթափանց հայացք ու ճաշակ ուներ, ինչի շնորհիվ նկարներում գնահատում էր ոչ միայն դրանց շուկայական արժեքն ու ֆիզիկական հատկանիշները, այլև պատկերվածի խորությունը: Այսպիսով՝ նա շատ ճշգրիտ նկարագրել է Ռեմբրանդտի աշխատանքներից մեկում ոչ այնքան կատարման վարպետությունը, որքան նկարում պատկերված մարդու հայացքի ազնվականությունն ու մեղմ խստությունը։

«Ես հաճախ նորից նայում եմ նրան, ինչպես այն ժամանակ, երբ նա իմ տանն էր, առանց ապակու, լվացված կախարդական լույսով, որը գիտեր, թե ինչպես կարելի է այս անսովոր դեմքից հանել նրա ամբողջ ազնվականությունն ու մեղմ խստությունը»,- գրել է նա ֆրանսիացի դիվանագետ Սեն-Ջոն Պերսին ուղղված նամակում։

Անչափ սիրելով իր անգին արվեստի գործերը և ուշադիր հետևելով այն ամենին, ինչը կարող է այս կամ այն կերպ ազդել դրանց պահպանման կամ արժեքի վրա, Գյուլբենկյանը մտորումներ է ունեցել նրանց ապագա ճակատագրի վերաբերյալ: Նա վախենում էր, որ իր հավաքածուները կարող են ցրվել, և նամակներում ազատորեն քննարկում էր այդ հարցը։ Այդ պատճառով նա իր կտակով Պորտուգալիային էր թողել ունեցվածքի մեծ մասը, որը նրան ապաստան է տվել 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1956 թվականին Պորտուգալիայի կառավարությունը որոշում էր ընդունել Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ստեղծման մասին, որի միջոցներով Լիսաբոնում ստեղծվել էին հայ օգնության կազմակերպություններ, երաժշտական դպրոցներ և թանգարան:

5. Մի շփոթեք գործնական միտքը խորաթափանցության հետ

Գալուստ Գյուլբենկյանի Թանգարան


Գյուլբենկյանը կարողանում էր ըստ արժանվույն գնահատել մարդկային բազմաթիվ որակներ, այդ թվում՝ պրագմատիզմն ու խորաթափանցությունը, որոնք նա հատկապես ուշադիր հետևում էր ամերիկյան հասարակության օրինակով:

«Ինձ թվում է, որ նրանք (ամերիկացիները - AT) շատ հիմարություններ են անում: Ու չնայած իրենց գործնական խելքին՝ նրանք թույլ են տիրապետում հոգեբանությանը և հարցերի էությունից, որոնք նրանք պետք է լուծեն, շատ հաճախ խուսափում են»,- գրել է նա։

Նա հենվել է միջազգային հազվագյուտ փորձի և սեփական արժեքի հստակ գիտակցման վրա։ Պրակտիկայի և դիտարկման այս համադրության մեջ Գյուլբենկյանը հատուկ նշանակություն է տվել ինտուիտիվ հոգեբանական ընկալմանը, մի ունակություն, որը, նրա կարծիքով, շատ դեպքերում ավելի ճշգրիտ է բացահայտում տեղի ունեցածի էությունը և մարդկանց վարքի իրական դրդապատճառները:

6. Հավատալով գաղափարին՝ ազդեցության սկիզբ

Գյուլբենկյանը հավատում էր ռազմավարական մոտեցման ուժին, երբ մյուսները դեռ միամտաբար էին գործում։ Նա կանխատեսել էր, որ 20-րդ դարի առանցքային ռեսուրսը կլինի նավթը՝ դեռ շատ առաջ, երբ նավթային ընկերություններն սկսել էին պայքարել մերձավորարևելյան հանքավայրերի վերահսկողության համար: Նրա վստահությունը սեփական կանխատեսումների նկատմամբ թույլ տվեց նրան միջնորդ դառնալ կառավարությունների և կորպորացիաների միջև և հավերժ հենակետ ձեռք բերել համաշխարհային էներգետիկայի ոլորտում:

«Եթե հավատք ունես, ձեռք ես բերում խորը համոզմունք և ինքնավստահություն... և հետո, ինչ-որ բանի շնորհիվ, որը չես կարող բացատրել, այդ հավատը սկսում է գալ քեզնից և հետո տարածվել»,- ասում էր գործարարը։

Արդյունաբերության հեռանկարի հանդեպ նրա հավատը նրա ձայնը դարձրեց լսելի: Այն պահին, երբ Գյուլբենկյանը դարձավ աշխարհի մեծագույն մասնավոր հավաքածուներից մեկի սեփականատերը, նա պոլսահայ երիտասարդից Լոնդոնի և Լիսաբոնի նավթային մագնատ դարձավ: Նա վերապրեց իր ծնողների վտարումն Օսմանյան կայսրության ջարդերից հետո, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի կողմից վիզայի տրամադրման մերժումը, իր խոցելիության գիտակցումը՝ նույնիսկ առասպելական հարստության պայմաններում: Բայց արվեստը, մշակույթը, հայ ժողովրդին սատարելու անձնական առաքելության հանդեպ հավատն ամրապնդեց նրա ընտրությունները, որոշումները, զոհողությունները: Նա դարձավ այն մարդը, ում շուրջ կառուցված էին ինստիտուտները, քանի որ նրա մեջ ոչ կասկած կար, ոչ աղմուկ։

7. Աշխատիր ստեղծել ոչ միայն կապիտալ, այլ մշակութային ժառանգություն

«Ես ունեմ երեք ընկեր՝ աշխատանք, արև և քուն»,- սիրում էր ասել հաջողակ գործարարը։

Նա պարզապես հավաքածու չէր հավաքում, նա կառուցում էր մի համակարգ, որը կապրեր իրենից ավելի երկար։ Գյուլբենկյանը Բաքվի նավթի վաճառքի շուրջ բանակցություններում նույնքան մանրակրկիտ էր, որքան 18-րդ դարի նկարի համար գործվածք ընտրելիս։ Նրա աշխատանքը երբեք հանգիստ չուներ, բայց նաև խորապես անձնական էր։ Նա իսկապես իր կյանքի գործի ընկերն էր. նա ոչ միայն աշխատում էր, այլև ստեղծագործում։

Ինչ կարող ենք սովորել Գյուլբենկյանից և այլ մեծ բարերարներից

Գալուստ Գյուլբենկյանի պատմությունը ոչ միայն նավթային գործարքների և ակնառու բանակցային հմտությունների վրա կառուցված հաջողության պատմություն է, այն նաև պատասխանատվության պատմություն է: Նա պատկանում էր հայ ձեռնարկատերերի այն սերնդին, որոնք չէին բավարարվում անձնական հարստությամբ և հռչակով, այլ ձգտում էին ամուր հիմք թողնել ապագա սերունդների համար: Գյուլբենկյանի, Ալեք Մանուկյանի, Պողոս Նուբարի, Քըրք Քըրքորյանի և Նուբար Աֆեյանի նման մարդիկ մեկ ընդհանուր բան ունեն. նրանք հավատում էին, որ իրական հաջողությունն անհնար է առանց հասարակությանը ծառայելու:

21-րդ դարի հասարակությունը շատ բան կարող է սովորել նրանցից։ Նախևառաջ՝ բարեգործությունը դիտարկել ոչ թե որպես պատահական առատաձեռնություն, այլ որպես կյանքի փիլիսոփայության շարունակություն։ Մշակույթի, կրթության, բժշկության և գիտության մեջ ներդրումներ կատարելը, հատկապես խոցելի կամ թուլացած համայնքներում, ոչ միայն բարի կամքի դրսևորում է, այլև ազգային գոյատևման ռազմավարություն։ Գյուլբենկյանը հասկացավ սա, երբ ստեղծեց իր հիմնադրամը, որի գործունեությունը ներառում է արվեստը, գիտությունը, կրթությունը և բարեգործությունը։

Գալուստ Գյուլբենկյան թանգարան, Լիսաբոն, Պորտուգալիա


Հիմնադրված 1956 թվականին Լիսաբոնում՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը շարունակում է իրականացնել իր ստեղծողի առաքելությունը՝ բարելավել կյանքի որակը գիտելիքների և մշակույթի միջոցով: Այսօր հիմնադրամը գործում է ոչ միայն Պորտուգալիայում, այլև աֆրիկյան երկրներում, Արևելյան Թիմորում և, իհարկե, հայկական համայնքներ ունեցող երկրներում: Լիսաբոնում գտնվող նրա գլխավոր գրասենյակը պարզապես վարչական շենք չէ, այլ մի ամբողջ մշակութային համալիր՝ Գյուլբենկյանի անձնական հավաքածուն պարունակող թանգարանով, արվեստի գրադարանով, հետազոտական ինստիտուտով, համերգասրահով և քաղաքի բնակիչների համար բաց հսկայական այգիով։

Այսօր հիմնադրամի առաջնահերթությունների թվում են սոցիալական համախմբվածությունն ու ինտեգրումը, կայուն զարգացումը և գիտելիքների տարածումը: Այս ոլորտները ճշգրտորեն արտացոլում են Գյուլբենկյանի փիլիսոփայությունը՝ ներդրումներ կատարել մարդկանց համար և այն ոլորտներում, որոնք հասարակությունը դարձնում են ավելի ուժեղ, ավելի կիրթ և ավելի միասնական:

Հայ հասարակությունը պետք է ավելի հաճախ դիմի Գյուլբենկյանի նման անհատների ժառանգությանը։ Նրանց կյանքը ոչ միայն անձնական առաքինության օրինակ է, այլև ազգային ռազմավարության չափանիշ։ Անհրաժեշտ է վերանայել բիզնեսի, մշակույթի և կրթության դերը հասարակության կյանքում՝ դրանք դիտարկելով ոչ թե որպես տարբեր ոլորտներ, այլ որպես միասնական մեխանիզմ, որը կարող է ձևավորել կայուն և արժանապատիվ ապագա։

Նարե Ներսեսյան

telegram
Tags: Գալուստ Գյուլբենկյան

Հարակից հրապարակումներ

Ծաղիկները սպասում են ընտրություններին

Ծաղիկները սպասում են ընտրություններին

05 Հունիս 2026 23:24

Ծաղկավաճառներն սպասում են ընտրությունների ավարտին։ Ասում են՝ վարկեր ունեն և հույս, որ հունիսի 7-ից հետո Հայաստանը կկարողանա լեզու գտնել արտաքին...

Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

05 Հունիս 2026 17:07

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 5-ին, կազմել է 368,54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,05 դրամով, հայտնել է Կենտրոնական...

Оверчук назвал недостаточной помощь ЕС Армении в размере €50 млн

Օվերչուկը ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրված 50 միլիոն եվրոն անբավարար է գնահատել

05 Հունիս 2026 14:25

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող մոտ 50 միլիոն եվրոյի ֆինանսական օգնությունն էականորեն չի ազդի...

Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

05 Հունիս 2026 12:21

Սեպտեմբերից սկսած՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ավագ դպրոցի աշակերտների համար կմեկնարկեն ճանապարհային անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստման ակումբներ՝ ըստ ցանկության, հայտարարել...

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 5-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

05 Հունիս 2026 08:20

Հունիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Коммерческий курс в банках Армении на 1 июня

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

05 Հունիս 2026 08:16

Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 5-ին ԱՄՆ դոլարը գնում են 366,29 դրամ միջին գնով, վաճառում՝ 370,85 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Load More
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ