• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 21:51
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Մայրական սերը կարող է բուժիչ կամ կործանարար լինել. հեղինակավոր «Մայրիկ»-ը՝ հայաստանյան թատրոնների բեմում

Էքսկլյուզիվ, Մշակույթ,
10 Մայիս 2023 19:00
ShareShareShare
Մայրական սերը կարող է բուժիչ կամ կործանարար լինել. հեղինակավոր «Մայրիկ»-ը՝ հայաստանյան թատրոնների բեմում
telegram

Մեկ ամիս տարբեր երկրներում շրջագայելուց հետո հեղինակավոր Բրյանցևի միջազգային փառատոնը՝ ԱՊՀ  երկրների ծրագրով Հայաստանում է։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մայիսի 9-ին տեղի ունեցավ Մոսկվայի «Մոսսովետ»-ի թատրոնի «Մայրիկ» ներկայացումը (ռեժիսոր` Պավել Պարխոմենկո)։

Փառատոնի գործընկեր, Երևանի Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Կարո Բալյանն Armenia Today-ին տեղեկացրեց, որ Գյումրիում ներկայացումը կցուցադրվի մայիսի 11-ին: «Փառատոնն արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան, որտեղ ցուցադրվել են հեղինակավոր «Ծիածան» փառատոնին մասնակցած թատրոնների ներկայացումները»,- նշեց նա։

Armenia Today-ը ներկա է գտնվել ներկայացմանը, իսկ մինչ այդ զրուցեց գլխավոր դերակատար, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր Անաստասիա Սվետլովայի և «Մոսսովետի» թատրոնի տնօրեն Ալեքսեյ Չերեպնյովի հետ:

Ո՞ր տարիքային խմբի համար է ներկայացումը

Գլխավոր հերոսուհու դերակատարն Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ ներկայացումը շատ բազմազան է: Այն դիտելուն հավակնում են բոլոր տարիքի մարդիկ:

«Սա ընտանիքի պատմություն է, պատմություն մի կնոջ մասին, որը, ցավոք, չի կարողացել հաղթահարել իր սիրո սուր անկյունները, որպեսզի կարողանա բաց թողնել իր երեխաներին, անջատվել նրանցից, որպեսզի երեխաները կարողանան ապրել իրենց սեփական կյանքով: Եվ այդպիսով՝ նա ջախջախում է հարաբերություններն ընտանիքում՝ և՛ ամուսնու, և՛ որդու հետ, դե իսկ դուստրն առհասարակ մեկնել է՝ չհանդուրժելով մորը»,- ասաց նա:

Այս պատմությունը, դերասանուհու խոսքով, շատ հոգեհարազատ է ընտանիքի մարդկանց համար և ծանոթ է բոլորին: Չէ՞ որ մայրական սերը հրաշալի է, բայց երբեմն՝ շնչահեղձ անող:

Իսկ կարո՞ղ է սերը լինել դաժան

«Կարո՛ղ է: Այն կարող է լինել խեղդող, պահանջող, երբեմն ինչ-որ առումով՝ անգամ ցինիկ, այն կարող է անհաղորդ դարձնել սեփական երեխաների զգացմունքներին»,- ասաց Սվետլովան:

«Ես կարծում եմ, որ երեխաներին ժամանակին «բաց թողնելն» այս կյանքի անհրաժեշտությունն է: Կարծում եմ, որ ներկայացումն ինչ-որ առումով անգամ հոգեթերապևտիկ ազդեցություն ունի»,- շեշտեց նա՝ հավելելով, որ ոչ միշտ է դա դրական ազդեցություն թողնում: 

Արտիստի խոսքով՝ ոմանց այն կարող է շատ խորը խոցել, օրինակ՝ մի մայր կարող է տեսնել, որ հնարավոր է՝ իր երեխաների դժբախտության պատճառն ինքն է: Քանի որ խառնվում է բոլոր գործերին, ձեռքն ամբողջ կյանքում պահում է իր ձագերի զարկերակին: Երեխաների տեսանկյունից էլ՝ գուցե ոմանք հասկանան, թե այդօրինակ իրավիճակներում ինչպես անջատվել, մեկուսանալ անվերջ սիրող մորից: «Իսկ դա իսկապես սեր է, սակայն ոչնչացնող ու փլուզող»,- պարզաբանեց Սվետլովան:

Ներկայացումը նաև սեփական սխալների վրա սովորելու հնարավորության մասին է

Իսկ արդյո՞ք այդ հնարավորությունը զավակներին տրվում է: Երբեմն մայրերն իրենց զավակների համար անգամ կյանքի ընկեր են ընտրում:

«Դա սարսափելի է: Պետք է հնարավորություն տալ սխալվել ու սեփական սխալների վրա փորձ ձեռք բերել: Քանի դեռ մի քանի անգամ ճակատով գետնին չես բախվել, միևնույն է՝ չես հասկանալու: Դա պարզապես չի լինի քո փորձը: Իսկ բոլոր խորհուրդները, որքան էլ որ լավը լինեն, քոնը չեն, ոչ էլ՝ քո ապրածը»,- ասաց նա:

Ներկայացումը հայելի է կանանց համար կամ հայացք դեպի ներս

Ներկայացումները նայելու գալիս են հիմնականում կանայք, ասաց դերասանուհին: «Եվ կարծես՝ հնարավորություն են ստանում հայացք նետել դեպի սեփական հոգին, ես-ը: Արդյունքում՝ հնարավարություն են ստանում հավատարմագրվել այն սիրուն, որը վերականգնելու, ոչ թե քայքայելու է ունակ»,- պարզաբանեց նա: Դերասանուհու խոսքով՝ սերը պետք է ոչ թե ոչնչացնող լինի, այլ վերականգնող ու առողջացնող: Եսասիրական սերն է քայքայիչ:

Ինչպիսին են տպավորությունները Հայաստանի մասին

«Ես արդեն հասցրել եմ լինել Փարաջանովի թանգարանում: Իհարկե, տպավորություններն աննկարագրելի են. կանաչ քաղաք, ջերմ մարդիկ, տղամարդկանց այրող հայացքներ, բույրեր՝ ծաղիկների ու ծառերի, նաև շատ համեղ սնունդի շատ վառ բույրեր... և միանգամից հասկանում ես՝ ինչ երկրում ես գտնվում»,- պատմեց Սվետլովան: 

Թատրոնի տնօրեն Ալեքսեյ Չերեպնյովն էլ թիմի մի շարք այլ անդամների հետ մեկնել է Սևանա լիճ:

«Մեկնեցինք Սևան, եղանք Դիլիջանում, Երևանով քայլեցինք: Հիանալի քաղաք է, ջերմ մարդիկ»,- ասաց նա: 

Ինչպես է հաջողվում աշխատել հայաստանյան թատրոնի հետ

Չերեպնյովի խոսքով՝ շատ հեշտ է աշխատել տեղի թատրոնի անձնակազմի հետ:

«Երևում է, որ մարդիկ լավ գիտեն իրենց գործը: Մեր կենտրոնացվածությունը միշտ եղել է Եվրոպայի կողմը, միգուցե սխալ էր անուշադրության մատնել ԱՊՀ երկրների հանդիսատեսին: Հատկապես, որ այստեղ՝ Հայաստանում, թատերական արվեստը մեծ պահանջարկ ունի, մարդիկ ջերմ են, հրաշալի:

Ես կարծում եմ, որ և՛ արտաքին ազդեցությունների, և՛ անհրաժեշտ ուշադրության արժանացնելու իմաստով դա այսուհետ կլինի նոր ուղղություն»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպիսի մշակույթային պատասխան է տալիս թատրոնն առկա մարտահրավերներին, նա պատասխանեց՝ թատրոնը տևական, շարունակական ճյուղ է: Այդ պրոցեսն առավոտյան հորինելու և երեկոյան հրապարակելու մասին չէ:

«Ժամանակի ընթացքում պատմությունն անպայման կարտացոլվի ներկայացումներում, կստեղծվեն գեղեցիկ գործեր ու անպայման կտրվեն ժամանակաշրջանի մշակույթային պատասխանները»,- ասաց Չերեպնյովը:

 

Ինչո՞ւ հենց «Մայրիկ» ներկայացումը

Չերեպնյովի խոսքով՝ լավ կլիներ բոլոր այցելած երկրներում ներկայացնել մի քանի ներկայացումներ, տարբեր թատրոններից՝ ցուցադրելով ժամանակակից արվեստի ողջ գունապնակը: Սակայն որոշվել է ամեն երկրում մեկ ներկայացում խաղալ, իսկ ցանկությունները թողնել հետագայում ի կատար ածելու համար:

«Սա իրականում ինտերնացիոնալ պատմություն է: Դա լոկ մեկ ազգի մասին չէ, թեև կարող է թվալ, թե միայն մեկ ազգի մտածելակերպի շուրջ է»,- ասաց Չերեպնյովը՝ հավելելով, որ Ֆլորիան Զելլերի համանուն պատմությունը պարզապես սրտամոտ է և որոշվել է այն կիսել հայ հանդիսատեսի հետ:

Արաքսյա Սնխչյան

 

telegram
Tags: Ալեքսեյ ՉերեպնյովԱնաստասիա ՍվետլովաԹատրոնԾիածան փառատոնԿարո ԲալյանՄայրական սերՄայրիկ ներկայացումՄոսսովետՊավել ՊարխոմենկոՊարոնյան

Հարակից հրապարակումներ

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30

Գյումրիում բացվել է հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, պատմաբան Կարո Սասունիի արձանը, հայտնել է Իվան Արդհալջյան։ «Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն, ազատամարտի...

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ»  մրցանակի

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ» մրցանակի

18 Հուլիս 2026 13:39

Հայազգի եղբայրներ Մելքում և Մուշեղ Պետրոսյանների կողմից 1920 թվականին հիմնադրած Petrossian ընկերությունն արժանացել է L'Alliance New York»-ի Art de Vivre...

Армения представит четыре фильма на Каннском кинофестивале 2027 года

Հայաստանը Կաննի կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով

17 Հուլիս 2026 23:58

Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով, հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Նախարարությունից հիշեցրել են,...

«Ոդիսևս» նոր սերիալը կնկարահանվի Հայաստանում և Հունաստանում․ ԶԼՄ

«Ոդիսևս» նոր սերիալը կնկարահանվի Հայաստանում և Հունաստանում․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 15:26

Հայաստանը և Հունաստանը կդառնան Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նկարահանվող «Ոդիսևս» (Odysseus) նոր հեռուստասերիալի նկարահանման հիմնական հարթակները, հայտնել է լրատվամիջոցը։ Ըստ...

Թագավորական ընտանիքի 1-ին հայուհին․ Սեմ Չատտոն առաջարկություն է արել Էքսերջյանին

Թագավորական ընտանիքի 1-ին հայուհին․ Սեմ Չատտոն առաջարկություն է արել Էքսերջյանին

17 Հուլիս 2026 10:22

Բրիտանական թագավորական ընտանիքի արքայադուստր Մարգարետի թոռը՝ Սեմ Չատտոն, ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ նկարչուհի Էլեանոր Էքսերջյանին, հայտնել է փեսացուն Instagram-ի...

6000-ամյա հայկական վիշապաքարերն ստեղծել է միասնական հասարակություն․ հետազոտություն

6000-ամյա հայկական վիշապաքարերն ստեղծել է միասնական հասարակություն․ հետազոտություն

16 Հուլիս 2026 14:55

Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի տեղադրությունն ու չափերը վկայում են, որ մ.թ.ա. մոտ 4000 թվականին տարածաշրջանում գոյություն է ունեցել կազմակերպված և միասնական...

Load More
Xosum
  • Լուրեր
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ
Պատահար

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56

Հուլիսի 19-ին Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արա Ք․-ն լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել, հայտնել է...

Read moreDetails
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине
Սպորտ

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37

Հայաստանի հավաքականը Տալինում՝ հուլիսի 20-26-ը կմասնակցի շարժական թիրախով հրաձգության աշխարհի առաջնությանը, հայտնել է Հրաձգության ֆեդերացիան։ Մրցաշարին կմասնակցեն 17 երկրի շուրջ...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ