• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Հունիս 2026 19:45
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Սոցիալական լեգիտիմությունը նվազել է. փորձագետն՝ ԱԺ ընտրությունների արդյունքների մասին

Էքսկլյուզիվ, Ընտրություններ՝ Հայաստանում, Հարցազրույց, Ներքաղաքական, Քաղաքականություն,
23 Հունիս 2026 19:00
ShareShareShare
telegram

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների սոցիալական լեգիտիմությունը նախընտրական շրջանի համեմատ նվազել է և, հավանաբար, կշարունակի նվազել, Armenia Today-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Քաղաքագետը մեկնաբանել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակը, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի հեռանկարները, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» շուրջ ծավալվող հռետորաբանությունը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների սրումն ու դրա հնարավոր հետևանքները Հայաստանի համար։

Լեգիտիմությունը կա, բայց ձևական է

Փորձագետի գնահատմամբ՝ նոր խորհրդարանի ձևական և իրավական լեգիտիմությունը, ամենայն հավանականությամբ, կապահովվի, իսկ ընտրությունների արդյունքները կճանաչվեն։ Նրա խոսքով՝ միջազգային դիտորդներն ու արտաքին խաղացողները նույնպես ընդհանուր առմամբ կճանաչեն քվեարկության արդյունքները։ Միևնույն ժամանակ, երկրի ներսում ընտրությունների արդյունքների հանրային ընդունման մակարդակը, Իսկանդարյանի կարծիքով, ավելի ցածր է, քան նախորդ ընտրությունների ժամանակ։

Փորձագետը դա կապել է ոչ միայն բուն քվեարկության, այլև ընտրությունների շուրջ ստեղծված ողջ քաղաքական մթնոլորտի հետ․ նախընտրական քարոզարշավ, իրավիճակ քվեարկությունից հետո, Սահմանադրական դատարան ընդդիմության դիմումներ և խորհրդարանի աշխատանքներին ընդդիմադիր ուժերի մասնակցության վերաբերյալ անորոշություն։

Իսկանդարյանի խոսքով՝ իշխանության ցածր հանրային լեգիտիմությունը նորություն չէ Հայաստանի համար։ Նա նշել է, որ 1990-ականների սկզբից մինչև 2018 թվականը երկրում իշխանություններն այս կամ այն չափով գոյություն են ունեցել հենց այդպիսի պայմաններում։

Հասարակության բևեռացումն իշխանությունների համար քաղաքական գործիք է

Խոսելով իշխանությունների հռետորաբանության մասին՝ Իսկանդարյանը հայտարարել է, որ կոշտ ձևակերպումներն ու արմատականացումը պատահականություն կամ էմոցիաների դրսևորում չեն։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունները գիտակցաբար օգտագործել են հասարակության բևեռացումը՝ որպես քաղաքական գործիք։
Փորձագետը պարզաբանել է, որ պառակտված հասարակության պայմաններում «կարելի է աշխատել այդ պառակտման վրա և կոշտ հռետորաբանությունն օգտագործել որպես զենք՝ ընդդիմախոսների դեմ»։

Նրա խոսքով՝ այս ռազմավարությունն աշխատել է, քանի որ իշխանությունները հասկանում էին, թե բնակչության որ խմբերի համար է այն նախատեսված։

«Կարելի է պառակտումն օգտագործել որպես գործիք։ Կարելի է արմատականացումը, կոշտ հռետորաբանությունը, այս ոճաբանությունն օգտագործել որպես զենք։ Այդ զենքն աշխատեց»,- ասել է Իսկանդարյանը։

Նա չի բացառել, որ նման հռետորաբանությունը կպահպանվի նաև ընտրություններից հետո, քանի որ ներկայիս իշխանությունը սովոր է քաղաքական պայքարի նման մեթոդների։

Միևնույն ժամանակ, քաղաքագետը կարծում է, որ ընտրությունների արդյունքներով իրենց նպատակներին այս կամ այն չափով հասել են գրեթե բոլոր հիմնական քաղաքական խաղացողները։ Ըստ նրա, չնայած որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի ստացել սահմանադրական մեծամասնություն, իշխող կուսակցությանը հաջողվել է պահպանել վերահսկողությունը քաղաքական համակարգի նկատմամբ։

«Ես ընդհանրապես կարծում եմ, որ այս ընտրություններում հաղթել են բոլորը։ Այն, ինչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղթանակ է, այն, ինչ արեց Սամվել Կարապետյանը, հաղթանակ է, և այն, ինչ արեց Ռոբերտ Քոչարյանը, հաղթանակ է։ Թերևս պարտվել է պարոն Ծառուկյանը»,- հայտարարել է Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի իշխանության և ընդդիմության գործողություններից, տնտեսության վիճակից, ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններից։

Ադրբեջանի հետ խաղաղությունը՝ առանց հեռանկարի

Անդրադառնալով հայ-ադրբեջանական գործընթացին՝ Իսկանդարյանը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները, իր կարծիքով, որևէ կերպ չեն ազդի Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի վրա։ Նա այդ գործընթացը բնութագրել է որպես դանդաղ և թույլ՝ նշելով, որ Ադրբեջանը «շատ ուժեղ արգելակում է և օգտագործում է ճոճանակը»։

Քաղաքագետի խոսքով՝ Բաքուն պարբերաբար ցույց է տալիս խաղաղության գործընթացն առաջ տանելու պատրաստակամություն, իսկ հետո կրկին վերադառնում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմային և այլ լրացուցիչ պահանջների։

Իսկանդարյանը կարծում է, որ Ադրբեջանն այս ռազմավարությունն իրականացնում է 2020 թվականից, որը հատկապես ակտիվացել է 2023 թվականից։

Ըստ փորձագետի՝ ամենահավանական սցենարով մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը հարմար է թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որին պետք չի լինի փաստաթուղթ ստորագրել, և թե՛ Փաշինյանին, որին պետք չի լինի Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնել։

Միևնույն ժամանակ Իսկանդարյանն ընդգծել է, որ նույնիսկ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը չի նշանակի իրական խաղաղության հաստատում։

«Խաղաղության պայմանագիրը և խաղաղությունը շատ տարբեր բաներ են»,- ասել է նա՝ հավելելով, որ համաձայնագրի նախկինում ներկայացված տեքստն ավելի շատ հուշագրի է նման։

Խոսելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի շուրջ Բաքվի հռետորաբանության մասին՝ Իսկանդարյանը հայտարարել է, որ Ադրբեջանի մոտ Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու իրական մտադրություն չի տեսնում։ Նրա գնահատմամբ՝ այդ թեման օգտագործվում է որպես Երևանի վրա ճնշում գործադրելու գործիք։

Քաղաքագետը նշել է, որ Հայաստանի վրա Ադրբեջանի ճնշումն ունի մի քանի ուղղություն՝ դիվանագիտական, տարածքային, դիսկուրսիվ և ուժային։ Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսակցությունները Բաքվին թույլ են տալիս ազդել Հայաստանի ներքին դիսկուրսի վրա։

Իսկանդարյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի կողմից արցախյան թեմայի քննարկումից հրաժարվելը չի հանգեցնի ադրբեջանական հռետորաբանության դադարեցմանը։ Փորձագետի գնահատմամբ՝ Ադրբեջանին զիջելու ռազմավարությունը չի աշխատում, քանի որ Բաքվի պահանջների նպատակի հիմքում ոչ թե դրանց կատարումը, այլ դրանք որպես ճնշման գործիք օգտագործելն է։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի պահանջների «կարմիր գիծը» մշտապես փոփոխվում է։

Իրական հայ-ռուսական հարաբերությունները կորոշվեն փակ դռների հետևում

Մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերությունները՝ Իսկանդարյանը հայտարարել է, որ քաղաքականության մեջ վերջնական «հատակ» չի լինում, քանի որ ճգնաժամը կարող է ավելի խորանալ։ Նրա խոսքով՝ ընտրությունների շրջանում Երևանի նկատմամբ Մոսկվայի գործողությունները վրդովմունքի մարտավարական ազդանշան էին։

Քաղաքագետը կարծում է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերություններում առանցքային որոշումները հրապակային չեն կայացվելու։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկելու են ոչ թե հանրային նարատիվները, այլ կոնկրետ հարցեր, որոնց շուրջ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն շահերի լուրջ տարամիտումներ։

Այդպիսի հարցերի թվում Իսկանդարյանը նշել է նոր ատոմակայանի շինարարությունը, երկաթուղիները, «Հարավկովկասյան երկաթուղու» հեռանկարներն ու տրանսպորտային նախագծերը Հայաստանի հարավում։ Նրա գնահատմամբ՝ կուտակված հակասությունները դժվար կլինի հարթել, քանի որ շատ ուղղություններով կողմերը բավականին հեռուն են գնացել։

Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների հետագա զարգացման առաջին կարևոր ցուցիչը, Իսկանդարյանի կարծիքով, կլինի Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:

Կարդացեք նաև՝

«Ղեկավարությունն է մեզ խառնել», «չկա բևեռացում», «միասնական լինենք, մեր դեմ խաղ չկա»․ հարցում

telegram
Tags: «Խոսենք գլխավորի մասին»Ալեքսանդր Իսկանդարյանընտրություններհարցազրույցքաղաքագետ

Հարակից հրապարակումներ

Карапетян пообещал добиваться отмены российских ограничений на армянский экспорт

Սամվել Կարապետյանը վերջին մեկ տարում 22 հայց է ներկայացրել՝ հերքման պահանջով

23 Հունիս 2026 19:32

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը վերջին մեկ տարվա ընթացքում թվով 22 հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով հերքել իր հասցեին...

ԱՍՀ նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

ԱՍՀ նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

23 Հունիս 2026 19:07

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարել...

Կոգրեսականները «1000 օր․ Ազատ արձակեք հայ պատանդներին հիմա» խորագրով ասուլիս կտան

Կոգրեսականները «1000 օր․ Ազատ արձակեք հայ պատանդներին հիմա» խորագրով ասուլիս կտան

23 Հունիս 2026 18:34

Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, կոնգրեսականներ Թոմ ՄաքՔլինթոքը, Ջուդի Չուն և Լորա Ֆրիդմանը հունիսի 23-ին ԱՄՆ Կոնգրեսում մամուլի...

Карапетян рассказал о планах азербайджанцев провести форум о переселении в Армению

Քանի դեռ մեզ համոզում են մոռանալ անցյալը, Բաքուն նոր անցյալ է հորինում. Կարապետյան

23 Հունիս 2026 18:12

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը մեկնաբանել է ԱՄՆ կոնգրեսում Ադրբեջանցիների՝ իբրև թե Հայաստանից արտաքսման մասին պլանավորված քննարկման մասին...

«Ղեկավարությունն է մեզ խառնել», «չկա բևեռացում»․ հարցում

«Ղեկավարությունն է մեզ խառնել», «չկա բևեռացում»․ հարցում

23 Հունիս 2026 18:00

Հայաստանում վերջին տարիների արտաքին և ներքին քաղաքական իրադարձությունները խորացրել են հասարակական և քաղաքական բևեռացումը։ Միջազգային զեկույցներում նշվում է, որ 2020...

Ֆոն դեր Լայենը պատրաստվում է հուլիսի 1-ին այցելել Հայաստան. ԶԼՄ

Ֆոն դեր Լայենը պատրաստվում է հուլիսի 1-ին այցելել Հայաստան. ԶԼՄ

23 Հունիս 2026 17:18

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հուլիսի 1-ին այցելել Հայաստան, հայտնել է Politico-ն՝ հղում անելով եվրոպական բարձրաստիճան...

Load More
Xosum
  • Լուրեր
Карапетян пообещал добиваться отмены российских ограничений на армянский экспорт

Սամվել Կարապետյանը վերջին մեկ տարում 22 հայց է ներկայացրել՝ հերքման պահանջով

23 Հունիս 2026 19:32
ԱՍՀ նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

ԱՍՀ նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

23 Հունիս 2026 19:07
Սոցիալական լեգիտիմությունը նվազել է. փորձագետն՝ ԱԺ ընտրությունների արդյունքների մասին

Սոցիալական լեգիտիմությունը նվազել է. փորձագետն՝ ԱԺ ընտրությունների արդյունքների մասին

23 Հունիս 2026 19:00
Կոգրեսականները «1000 օր․ Ազատ արձակեք հայ պատանդներին հիմա» խորագրով ասուլիս կտան

Կոգրեսականները «1000 օր․ Ազատ արձակեք հայ պատանդներին հիմա» խորագրով ասուլիս կտան

23 Հունիս 2026 18:34
Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ 209 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ 209 մարդ է ձերբակալվել

23 Հունիս 2026 18:12
Карапетян рассказал о планах азербайджанцев провести форум о переселении в Армению

Քանի դեռ մեզ համոզում են մոռանալ անցյալը, Բաքուն նոր անցյալ է հորինում. Կարապետյան

23 Հունիս 2026 18:12
«Ղեկավարությունն է մեզ խառնել», «չկա բևեռացում»․ հարցում

«Ղեկավարությունն է մեզ խառնել», «չկա բևեռացում»․ հարցում

23 Հունիս 2026 18:00
Ֆոն դեր Լայենը պատրաստվում է հուլիսի 1-ին այցելել Հայաստան. ԶԼՄ

Ֆոն դեր Լայենը պատրաստվում է հուլիսի 1-ին այցելել Հայաստան. ԶԼՄ

23 Հունիս 2026 17:18
Россия получила последние версии американского мирного плана по Украине

Ուշակովը Հայաստանի իրավիճակը կապել է Ռուսաստանի դեմ ճնշման փորձերի հետ

23 Հունիս 2026 16:54
«Преследование в рамках политического заказа»: Сагателян рассказал о вызове на допрос в СК

Իշխան Սաղաթելյանին առնչվող քրվարույթներ են նախաձեռնվել

23 Հունիս 2026 16:04
Տարադրամի փոխարժեքը մարտի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 23-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

23 Հունիս 2026 16:00
Չեխիայի նախագահը ՆԱՏՕ-ի պատվիրակությունից դուրս մնալու պատճառով դիմել է ՍԴ

Չեխիայի նախագահը ՆԱՏՕ-ի պատվիրակությունից դուրս մնալու պատճառով դիմել է ՍԴ

23 Հունիս 2026 14:53
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է երեխաների ցեղասպանության մեջ

ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է երեխաների ցեղասպանության մեջ

23 Հունիս 2026 14:41
Իրանը չի պատրաստվում թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի ստուգումներ միջուկային օբյեկտներում

Իրանը չի պատրաստվում թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի ստուգումներ միջուկային օբյեկտներում

23 Հունիս 2026 14:11
Ուգանդայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է 20-ի

Ուգանդայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է 20-ի

23 Հունիս 2026 13:46
Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկում բախվել է գնացքի․ ՀԿԵ

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկում բախվել է գնացքի․ ՀԿԵ

23 Հունիս 2026 13:23
Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցական նոր նշանակումներ

Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցական նոր նշանակումներ

23 Հունիս 2026 13:21
Ինչպես Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողանն Իսրայելին սպառնացել է ռազմական միջամտությամբ

Էրդողանը կարող է կրկին դառնալ Թուրքիայի նախագահի թեկնածու

23 Հունիս 2026 13:14
Օմանը հայտնել է Հորմուզի նեղուցում առանց վճարի անցման մասին

Օմանը հայտնել է Հորմուզի նեղուցում առանց վճարի անցման մասին

23 Հունիս 2026 12:40
Հունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից. Սուրենյան

Հունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից. Սուրենյան

23 Հունիս 2026 12:24
«Դավա՛յ ստուց»․ ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին

«Դավա՛յ ստուց»․ ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին

23 Հունիս 2026 12:14
Դատարանը մերժել է Գևորգ Խամոյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Գևորգ Խամոյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը

23 Հունիս 2026 12:03
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են Հորմուզով նավերի անվտանգ անցման շուրջ

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են Հորմուզով նավերի անվտանգ անցման շուրջ

23 Հունիս 2026 11:58
Семь политических сил оспорили результаты выборов в Конституционном суде

ՍԴ որոշումից հետո ձերբակալություններ են սպասվում․ ԶԼՄ

23 Հունիս 2026 11:53
Ամիրյան փողոցը վերանվանվեց Պապ թագավորի անունով

Ամիրյան փողոցը վերանվանվեց Պապ թագավորի անունով

23 Հունիս 2026 11:39
Խուզարկել են Իշխան Սաղաթելյանի բնակարանը

Խուզարկել են Իշխան Սաղաթելյանի բնակարանը

23 Հունիս 2026 11:25
СМИ: радикальное крыло епископов требует провести собрание в Австрии «любой ценой»

Եկեղեցին շուրջ 100 000 դոլարի հարկ է վճարել պետբյուջե. ԶԼՄ

23 Հունիս 2026 10:48
Կոսը հայտնել է հայկական ծիրանի առաջին խմբաքանակի՝ ԵՄ հասնելու մասին

Կոսը հայտնել է հայկական ծիրանի առաջին խմբաքանակի՝ ԵՄ հասնելու մասին

23 Հունիս 2026 10:46
Минобороны Армении сообщило о смерти военнослужащего в воинской части

Ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

23 Հունիս 2026 10:43
ԱԺ խոսնակի պաշտոնին ՔՊ-ում առաջադրվել է երեք թեկնածու․ ԶԼՄ

Ալեն Սիմոնյանը կարող է դառնալ ՀՀ նախագահ․ ԶԼՄ

23 Հունիս 2026 10:14
Карапетян пообещал добиваться отмены российских ограничений на армянский экспорт
Իրավունք

Սամվել Կարապետյանը վերջին մեկ տարում 22 հայց է ներկայացրել՝ հերքման պահանջով

23 Հունիս 2026 19:32

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը վերջին մեկ տարվա ընթացքում թվով 22 հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով հերքել իր հասցեին...

Read moreDetails
ԱՍՀ նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Ներքաղաքական

ԱՍՀ նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

23 Հունիս 2026 19:07

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ