Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:19

Առաջին փուլում «Ակադեմիական քաղաք» է տեղափոխվելու 4 բուհ․ ԿԳՄՍ նախարար

Առաջին փուլում «Ակադեմիական քաղաք» է տեղափոխվելու 4 բուհ․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատմել է «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման փուլերի մասին, որոնք իրականացնում է կառավարությունը: Նա տեղեկացրել է, որ իշխանությունն առաջին փուլում մտադիր է «Ակադեմիական քաղաք» տեղափոխվել 4 բուհ՝ կրթական, տեխնոլոգիական, արվեստի և սպայական համալսարանները, երկրորդ փուլով՝ դասական և բժշկական համալսարանները:

Ըստ նախարարի՝ «Ակադեմիական քաղաքում» առաջին շենքերը կկառուցվեն 2029 թվականին։ 

««Ակադեմիական քաղաքի» հայեցակարգն ստեղծված է, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ է ստեղծվել, որը ծրագրի ամբողջ նախապատրաստման, իրականացման, հետագա կառավարման գործընթացների պատասխանատուն է, արդեն իսկ քննարկման է ներկայացված բարձրագույն կրթության և գիտության օրենքի նոր նախագիծը, որում «Ակադեմիական քաղաքի» օրենսդրական ստեղծումը տեղադիրքի իմաստով և կարգավորումների իմաստով նույնպես նախատեսված է։ Բուն ծրագրի իրականացման գործընթացն սկսված է։ Կարծում եմ՝ այդ ժամանակը բավարար է, որ մեր պլանավորած աշխատանքներն իրականացնենք»,- ասել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարել էր կրթության ոլորտի բարեփոխումների մասին, որոնց շրջանակներում Հայաստանում կստեղծվի ութ խոշորացված բուհ՝ պետության ամբողջական ֆինանսավորմամբ։ Նա տեղեկացրել էր, որ կկառուցվի «Ակադեմիական քաղաք», որտեղ կտեղակայվեն բոլոր 8 բուհերը։ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին ԿԳՄՍ նախարարը հայտնել էր, որ «Ակադեմիական քաղաքի» բացումը նախատեսված է 2030 թվականի հունվարին։ 

Հուլիսի 9-ին Անդրեասյանը հայտարարել էր, որ «Ակադեմիական քաղաքի» կառուցումը խոշորածավալ ծրագիր է, որի ընդհանուր արժեքը կկազմի մի քանի տրիլիոն դրամ։ Ըստ նրա՝ առաջին փուլով «Ակադեմիական քաղաքում» աշխատելու և բնակվելու է մոտ 44,000 մարդ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+