Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:39

Ստեղծվում է լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման գերազանցության հարթակ

Ստեղծվում է լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման գերազանցության հարթակ

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում ժամանակակից կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման գերազանցության հարթակ, տեխնոլոգիահենք կրթության օրինակելի ձև` ուղղված բուհական կրթության նոր մշակույթի ձևավորմանը. տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

«2019 թվականին մեկնարկած ԲՊՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնել Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, գույքով և ծրագրային փաթեթներով, մշակել և ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական և «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական մասնագիտական կրթական ծրագրերը, ինչպես նաև հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմը:

Այդ նպատակով «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկման շրջանակում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են Բրյուսովի անվան պետական համալսարան: Աշխատանքային խումբը շրջել է դրամաշնորհային ծրագրի շրջանակում Լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի, Գիտակրթական միջոցառումների սրահի և Ուսանողների տեխնոլսարանի համար հատկացված և բուհի վերանորոգված տարածքներում: Վերոնշյալ սրահները համալրվել են կահույքով և համակարգչային սարքավորումներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի հետ քննարկել են ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: ԲՊՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Քրիստինե Ծատուրյանը ներկայացրել է կատարված աշխատանքը, ծրագրից ակնկալվող արդյունքներն ու հետագա նպատակները: Նրա հավաստմամբ՝ անհատ խորհրդատուներից կազմված համապատասխան աշխատանքային խմբերն ավարտել են «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական և «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական մասնագիտական կրթական ծրագրերի մշակման աշխատանքները, և բուհը, համաձայն դրամաշնորհային պայմանագրի, մշակում է վերոնշյալ ՄԿԾ-ների լիցենզավորման փաթեթը` ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացնելու համար: Նա նաև հավելել է, որ ընտրված անհատ խորհրդատուների կողմից ընթացքում են հայերենի իմացության մակարդակների մշակման աշխատանքները: Ըստ Քրիստինե Ծատուրյանի՝ դրամաշնորհային ծրագրի ընթացքի մշտադիտարկման և արդյունքների գնահատման նպատակով բուհի վարչակազմից ստեղծված հանձնաժողովը պարբերաբար իրականացնում է ծրագրի ընթացքի դիտարկում:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ բուհի ռեսուրսների հաշվին արդեն իսկ մշակվել են «ՀայԼինգվոՏեք» կենտրոնի կանոնադրությունը և զարգացման հայեցակարգը: Համընթաց թարգմանության և թեստավորման լինգաֆոնային կաբինետի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Քննարկվում են նաև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ կրթական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+