Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 22:49

Հայ դպրոցականները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել IATI ինֆորմատիկայի օլիմպիադայում

Հայ դպրոցականները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել IATI ինֆորմատիկայի օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել IATI ինֆորմատիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է Բուլղարիայի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։

Ըստ հրապարակման՝ ընթացիկ ուսումնական տարում օլիմպիադան անցկացվել է առցանց ձևաչափով երկու տարիքային խմբերի համար՝ ավագ (10-12-րդ դասարաններ) և կրտսեր (7-9-րդ դասարաններ)։ Հայաստանից օլիմպիադային մասնակցել է 6 ուսումնական հաստատության (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, «Քվանտ» վարժարան, Այբ դպրոց, Գյումրու Ֆոտոն վարժարան, Գյումրու թիվ 7 և թիվ 41 հիմնական դպրոցներ) 20 աշակերտ։ Հայաստանի մասնակիցներից 11-ն ավագ, իսկ 9-ը կրտսեր տարիքային խմբի 9 աշակերտ են։

Ավագ տարիքային խմբում Հայաստանի թիմն արժանացել է 1 արծաթե (Գրիգորյան Ալեքս՝ «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան) և 5 բրոնզե (Մացակյան Տիգրան, Գյոզալյան Վահագն՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան, Գրիգորյան Արեն, Մանուկյան Հայկ՝ «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան, Համբարյան Մամիկոն՝ Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց, 9-րդ դասարան) մեդալների։ Վերջին մասնակիցը ցանկություն էր հայտնել մասնակցել ավագ տարիքային խմբում։

Կրտսեր տարիքային խմբում Հայաստանի թիմն արժանացել է 1 ոսկե (Քոչարյան Վաչե՝ «Քվանտ» վարժարան, 8-րդ դասարան) և 2 բրոնզե (Խոնդկարյան Հերբերտ՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 9-րդ դասարան, Ադամյան Հայկ՝ «Քվանտ» վարժարան, 7-րդ դասարան) մեդալների։

Օլիմպիադային մասնակցել է 16 երկրի 440 աշակերտ՝ ավագ տարիքային խմբի 285 և կրտսեր՝ 155 աշակերտ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+