Հայաստանում գազի գինը 2027 թվականի հունվարի 1-ից դժվար թե բարձրանա, Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԵԱՏՄ զեկույցում գազի հնարավոր թանկացման ռիսկերի վերաբերյալ հարցին։
«Ես չգիտեմ՝ գազի գինը երբ կարող է բարձրանալ, որովհետև, եթե չեմ սխալվում, նաև պետք է նախօրոք դրա մասին տեղեկացվի։ Այսինքն՝ հունվարի 1-ից դժվար թե դա բարձրանա»,- ասել է նախարարը։
Հովհաննիսյանը հայտնել է, որ գազի հնարավոր թանկացման դեպքում կառավարությունն ունի պահուստային միջոցներ և այլ ֆինանսական բուֆերներ՝ տնտեսական ցնցումներին արձագանքելու համար։
Նախարարն անդրադարձել է նաև տնտեսական սպասումներին՝ ընդգծելով տարածաշրջանային հաղորդակցությունների հնարավոր բացման ազդեցությունը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է լուծել Հայաստանի տնտեսության համար կարևոր լոգիստիկ խնդիրներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։





