Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:19

Բագրատ արքեպիսկոպոսը վիրավորանքի համար դատի է տվել մի շարք գործիչների, այդ թվում՝ Ավանեսյանին և Սարգսյանին

Բագրատ արքեպիսկոպոսը վիրավորանքի համար դատի է տվել մի շարք գործիչների, այդ թվում՝ Ավանեսյանին և Սարգսյանին

Կալանավորված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր հասցեին վիրավորանքի և զրպարտության համար դատական հայցեր է ներկայացրել մի շարք քաղաքական ու հասարակական գործիչների դեմ, որոնց թվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգի Datalex.am կայքից։

Գալստանյանը վիրավորանքի և զրպարտության համար դատական հայցեր է ներկայացրել նաև Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանի,  ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի, քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ։

Արքեպիսկոպոսը դատարանից պահանջում է Ավանեսյանից հօգուտ իրեն բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 1 մլն-ը՝  զրպարտության համար, 2 մլն-ը՝ վիրավորանքի համար: Ալեքսանյանից նա պահանջում է բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 3 մլն  դրամ՝ զրպարտության համար, 3 մլն-ը՝ վիրավորանքի համար։

Սարգսյանից, Խաչատրյանից և Մկրտչյանից նա պահանջել է բռնագանձել 3 մլն դրամ, որից 1,5 մլն-ը՝ զրպարտության համար, 1,5 մլն-ը՝ վիրավորանքի համար: Սաֆարյանից, որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, նա պահանջել է բռնագանձել 3 մլն դրամ։

Ալեքսանյանն, արձագանքելով Գալստանյանի հայցին ու իրենից պահանջած 6 մլն դրամին, անդրադարձել է «Սրբազան շարժման»՝ հեղաշրջման ահաբեկչության նախապատրաստման փորձի գործին։

«Ուզում եմ հասկանալ՝ մարդկանց կյանքի համար վտանգավոր «աստղիկների՞», տրոլեյբուսի լարերը կտրել-գցելու գործիքների՞, թե՞ կառավարության կայքերը ջարդող խակեռների փողն է քչություն անում»,- նշել է պատգամավորը։

Ավանեսյանն էլ վերահրապարակել է այն գրառումը, որի համար արքպիսկոպոսն իրեն դատի է տվել։

«Հետաքրքիր է` «գյուլլելու» իր անհագ ցանկությո՞ւնն է փոխակերպվել դատական կարգով դժգոհությունը արտահայտելու ձևով, թե՞ всё -таки դատի տալուց հետո գյուլլելու և ահաբեկչական մյուս սցենարները դեռ պտտում է գլխում ու ֆինանսների կարիք կա։ Նորից տեղադրում եմ ՔԿ հրապարակած ձայնագրություններից հետո արված գրառումս և առաջարկում միասնական հայց ներկայացնել ժողովրդին «խորը անասուն» անվանած անձի դեմ»,- գրել է նախարարը։

Իրավապահ մարմինները հունիսի 25-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Գալստանյանին, ինչպես նաև նրա առաջնորդած «Սրբազան պայքար» շարժման 14 աջակցի։ Նրանք մեղադրվում են պետական հեղաշրջման և ահաբեկչության նախապատրաստության փորձ կազմակերպելու մեջ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղադրանքը:

Կարդացեք նաև՝

Վիրավորանքների ու զրպարտությունների համար հայցեր ենք ներկայացնելու․ Բագրատ արքեպիսկոպոսի փաստաբան

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+