ՀՀ կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումներից օգտվել է ավելի քան 1 մլն 100 հազար քաղաքացի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկվա դրությամբ՝ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում 73 մլրդ դրամ բաշխվել է, և այդ ծրագրերից օգտվել են ավելի քան 1 մլն 100 հազար քաղաքացի»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսն առնվազն 1 տարի լինելու է մեզ հետ, և պետք է սովորել ապրել դրան զուգահեռ։ Սակայն վարչապետն ընդգծեց՝ եթե այս տեմպերով մենք գնանք, և նոր հիվանդացությունների դեպքերն այս տեմպով ավելանան, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







