Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:39

Ռիսկային սցենարի դեպքում ՀՀ տնտեսական աճը 5,1%-ի փոխարեն կարող է լինել 1,3%․ նախարար

Ռիսկային սցենարի դեպքում ՀՀ տնտեսական աճը 5,1%-ի փոխարեն կարող է լինել 1,3%․ նախարար

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հնարավոր է համարել, որ ռիսկային սցենարի դեպքում Հայաստանի տնտեսական աճը 5,1%-ի փոխարեն կարող է լինել 1,3%։ Հովհաննիսյանն այդ մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Նրա խոսքով՝ բյուջեն պլանավորելիս՝ կառավարությունում դիտարկում են սցենարներ՝ հաշվի առնելով ռիսկերը, դրանց ազդեցությունը։

Իսրայելի և Իրանի միջև սրացմանն անդրադրադառնալով՝ նախարարը նշել է, որ կան երևույթներ, որոնք կարող են բացասաբար կամ դրական ազդել  Հայաստանի վրա։

«Շատ բան կախված է այդ սրացման աստիճանից և տևողությունից»,- ասել է Հովհաննիսյանը։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ նախարարը նշել է, որ Հայաստանը դեռևս 2022 թվականին, հենվելով 2014 թվականի փորձի վրա, սկսել է միանգամից դիտարկել վատթարացման հնարավոր սցենարները։

«Բայց, իրականում, մենք դրական զարգացում ունեցանք։ Հիմա չենք շտապում եզրակացություններ անել։ Մեր անելիքները մնում են նույնը։ Իհարկե, ես վստահ եմ, որ Էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերներն զբաղվում են լոգիստիկ մատակարարումների հետ կապված հարցերով, որոնք անցնում են Իրանի տարածքով»,- նշել է նախարարը։

Հովհաննիսյանի խոսքով՝ իրանա-իսրայելական հակամարտությունը կարող է բացասաբար անդրադառնալ մատակարարումների վրա, քանի որ հայկական տնտեսության լոգիստիկ շղթաների մի մասը կապված է Իրանի հետ: Նախարարը չի բացառել, որ մատակարարումները կարող են խաթարվել, հետաձգվել կամ թանկանալ։

«Եթե իրավիճակն այնքան սրվի, որ միջազգային ներդրողներն սկսեն Հայաստանին նույնպես ընկալել որպես ներդրումների համար ռիսկային երկիր, դա կարող է ազդել նաև տոկոսադրույքների վրա։ Ազդեցության բազմաթիվ գործոններ կան, բայց պետք է հետևենք իրադարձությունների զարգացմանը և ընթացում հասկանանք, թե ազդեցությունները մեղմելու համար ինչ պետք է անել»,- հավելել է նա։

Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+