Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարզմինը հայտնել է կեղծ փաստաթղթերով ցուլերի խմբաքանակ երկիր ներմուծելու փորձի մասին:
ՍԱՏՄ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ փորձել են Ռուսաստանից ներմուծել 190 կենդանուց բաղկացած խմբաքանակ՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր: Նա ասել է, որ հարևան երկրներում դաբաղի բռնկումների պատճառով կարգավորող մարմինը պարտավոր է ստուգել բոլոր կենդանիների ուղեկցող փաստաթղթերը:
Նրա խոսքով՝ տեսչաական մարմինն արդեն ռուսական համապատասխան կառույցների հետ ճշտել է, որ փաստաթղթերն իրենց կողմից չեն տրամադրվել և կեղծված են:
«Սա նշանակում է, որ խմբաքանակն անհայտ ծագման է, իսկ նման կենդանիները ենթակա են կա՛մ վերադարձի, կա՛մ ոչնչացման»,- հավելել է նա:





































