Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել էր, որ որքան էլ զարմանալի թվա այսօր Կենտրոնական բանկն արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով լրիվ անտեղի է 8.1 մլն ԱՄՆ դոլարի արտարժութային գնումը ֆինանսական ձեռքբերում համարել։
«Մարտ ամսին արտաքին և ներքին գործոնների ազդեցության տակ դրամը կտրուկ արժեզրկվեց։ Արտաժույթի շուկայի վրա էական ազդեցություն ունեցավ նաև Կենտրոնական բանկի մարտի 16-ին և 17-ին իրականացրած մոտ 52 մլն ԱՄՆ դոլար ծավալով արտարժույթի տրամադրման սվոպ գործառնությունները։ Այնուհետև, ԿԲ-ն մարտ 23-ին՝ 30 մլն ԱՄՆ դոլար, իսկ 31-ին՝ 40 մլն ԱՄՆ դոլարի արտաժույթ վաճառեց շուկայում, ինչը թույլ տվեց թուլացնել դրամի սրընթաց անկումը։ Այսինքն՝ միայն մարտ ամսին ԿԲ-ն շուրջ 122 մլն ԱՄՆ դոլարով նվազեցրել է արտաժութային պահուստները դրամի արժեզրկումը կանգնեցնելու համար։ Եվ հիմա լրիվ անտեղի է, որպես ֆինանսական ձեռքբերում, նշել, որ ԿԲ-ն 8,1 ԱՄՆ դոլար է գնել արտաժույթի շուկայից»,-գրել է տնտեսագետն իր ֆեյսբուքյան էջում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







