ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ողջունել է նավթի արդյունահանման կրճատման որոշումը, որը կայունացնում է համաշխարհային ֆինանսական և էներգետիկ շուկաները: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Սաուդյան Արաբիայի և նավթ արտադրող այլ ընկերությունների հետ աշխատանքի համար, ինչը «հանգստացրել» է համաշխարհային էներգետիկ շուկաները։ Թրամփը նաև ողջունել է համաշխարհային ֆինանսական և էներգետիկ շուկաներում կայունությանը համապատասխան արդյունահանման մակարդակներին վերադառնալու Ռուսաստանի որոշումը։
Նշվում է, որ ԱՄՆ-ի ղեկավարն հեռախոսազրույց է ունեցել նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ, որի ընթացքում Սաուդյան կողմին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի և նավթ արտադրող այլ երկրների հետ համագործակցության համար՝ համաշխարհային էներգաշուկաներում իրավիճակը կարգավորելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը, Թրամփը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը եռակողմ հեռախոսազրույցի ընթացքում հավանություն էին տվել նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագրի ձեռքբերմանը:
Ապրիլի 12-ին ՕՊԵԿ+-ի երկրները բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին, պետությունները եկան համաձայնության նավթի արտահանումը մոտ 10 տոկոսով կրճատելու մասին։ Սա նավթի արտադրության պատմության մեջ ամենախոշոր կրճատումն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







