Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:49

«Բարգավաճ Հայաստան»-ը հակաճգնաժամային երեք փաթեթ է հասցեագրել ՀՀ կառավարությանը

«Բարգավաճ Հայաստան»-ը հակաճգնաժամային երեք փաթեթ է հասցեագրել ՀՀ կառավարությանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծված իսկապես սահմանային, կրիտիկական իրավիճակում առաջարկել է հակաճգնաժամային փաթեթ, որի իրականացումը հնարավորություն կտա մեղմել ստեղծված ճգնաժամի բոլոր հնարավոր հետեւանքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը ներկայացնում է  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հակաճգնաժամային փաթեթը, որի երեք կետերի վերաբերյալ առաջարկությունը «Բարգավաճ Հայաստան»-ն արդեն իսկ ներկայացրել է Կառավարությանը։

1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հակաճգնաժամային յոթ կետերից բխող աջակցության երեք փաթեթներ են հասցեագրվել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որոնք միտված են կոնկրետ աջակցություն տրամադրել օրավարձով աշխատող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Վերոնշյալի հետ կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնում է համաքաղաքացիների աշխատանքը փաստագրող մի շարք գործիքներ (մեխանիզմներ), որոնցով հնարավոր է կատարված աշխատանքներն արձանագրել: Ըստ առաջարկի՝ շահառուներին աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով, 2 ամիս ժամկետով՝ 70 000 դրամի չափով:

2. Առաջարկվում է աջակցություն ցուցաբերել տաքսու վարորդներին, որոնց գործունեությունն արձանագրվում է տաքսի ծառայությունների էլեկտրոնային համակարգում: Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու փաստը հաստատվում է բջջային հավելվածների միջոցով միջնորդային տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող այլ կազմակերպությունների կողմից տրված տեղեկանքով: Առաջարկվում է աջակցությունը տրամադրել միանվագ դրամական վճարի ձևով՝ 70 000 դրամի չափով:

3. Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցություն պետք է տրամադրել առանց «սև ցուցակների», ըստ հարկային և վարկային պարտավորությունների կատարման հերթականության: Աջակցությունը տրամադրվելու է՝ հիմք ընդունելով վարկային և հարկային պարտավորությունների կարգապահությունը՝ հետևյալ հերթականությամբ՝

1) Ռեզիդենտ տնտեսվարողներ, որոնք ունեն ժամկետանց պարտավորություններ՝

ա) մինչև 30 օր հարկային և մինչև 60 օր վարկային

բ) մինչև 60 օր հարկային և մինչև 120 օր վարկային

գ) մինչև 90 օր հարկային և մինչև 180 օր վարկային:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+