• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 08:21
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Հիփոթեքից վերադարձվող եկամտահարկը 20%-ով հարկելու դեպքում շահառուները լուրջ խնդիրներ կունենան․ տնտեսագետ

Армения, Կարծիք, Հարցազրույց, Տնտեսություն,
15 Օգոստոս 2024 18:28
ShareShareShare
Հիփոթեքից վերադարձվող եկամտահարկը 20%-ով հարկելու դեպքում շահառուները լուրջ խնդիրներ կունենան․ տնտեսագետ
telegram

Հիփոթեքային վարկից վերադարձվող եկամտային հարկը 20%-ով հարկելու դեպքում շահառուները լրացուցիչ ֆինանսական բեռ կունենան, բավականին լուրջ խնդիրների և փաստի առաջ կկանգնեն, Armenia Today-ին հայտնել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող աշխատանքային փաստաթուղթը, որով կառավարությունը մտադիր է հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը 20%-ով հարկել։

Հուլիսի 30-ին «Հետքի» աղբյուրը տրամադրել էր ՀՀ ֆինանսների նախարարության աշխատանքային փաստաթուղթը՝ նշելով, որ հիփոթեքային վարկից վերադարձվող եկամտային հարկը 20%-ով հարկելու թեմայով մասնագիտական քննարկումներ են ընթանում։ Աշխատանքային փաստաթուղթը դեռ չի շրջանառվել որպես նախագիծ։ Եթե այն օրենքի նախագիծ դառնա, ըստ Պարսյանի, կառավարության կողմից բացասական ազդակ կլինի քաղաքացիներին։

Պարսյանը հիշեցրել է՝ հիփոթեքային վարկից քաղաքացիներին եկամտային հարկ վերադարձնելու ծրագիրը ներդրվել էր 2015 թվականից, և եթե այդ ժամանակ ծրագրից մի քանի հարյուր շահառու էր օգտվում, ապա 2023-ի տվյալներով՝ նրանց թիվը մոտեցել է 50 հազարին։

«2023-ին պետական բյուջեից 52 մլրդ դրամ է տրամադրվել քաղաքացիներին եկամտային հարկի հետվերադարձի համար, ինչը պետբուջեի համար բավականին լուրջ ֆինանսական բեռ է։ Տարեցտարի այդ բեռն ավելի է մեծանալու։ Կանխատեսվում է, որ մոտակա տարիներին այն կարող է հասնել մինչև 80 միլիարդ դրամի, ինչը մեր բյուջեի շուրջ 2%-ն է։ Ըստ այդմ՝ կառավարությունն իր միջնաժամկետ ծախսերը պլանավորելիս՝ փորձում է կրճատել ծախսերը, ռեզերվներ ստեղծել՝ ապագա հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար»,- նկատել է տնտեսագետը։

Նա հիշեցրել է, որ կառավարությունը որոշել է առաջիկա տարիներին կրճատել, հետո ամբողջությամբ վերացնել հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկի կիրառությունը․ մինչև 2025 թվականը ծրագիրը Երևանում կդադարի գործել, 2027-ից՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, իսկ 2029-ից ամբողջ հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակարան գնելիս եկամտային հարկը չի վերադարձվի։

«Երկրորդ էտապով փորձում են շրջանառության մեջ դնել հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը 20%-ով հարկելու նախագիծը։ Օրինակ, եթե 3 ամսվա ընացքում քաղաքացին վճարել է վարկ, որի տոկոսը, ենթադրենք, ամսական կազմել է 100 հազար դրամ, այսինքն՝ 300 հազար տոկոս է վճարել, այդ փոփոխության դեպքում եռամսյակի վերջում 300 հազարը կհարկվի 60 հազար դրամով ու նրան 300 հազարի փոխարեն 240 հազար կվերադարձնեն։ Պետական բյուջեն, արդյունքում, գումարներ կխնայի, և եթե վերջին տվյալներով ծախսում էր 52 մլրդ դրամ, ապա այդ դեպքում կծախսի 40 մլրդ դրամ»,- բացատրել է Պարսյանը։

Նա ընդգծել է, որ ծրագրի շահառուներն այդ փոփոխության դեպքում խնդիրներ են ունենալու։ Չի բացառել, որ փաստի առաջ կկանգնեն նաև կառուցապատողները։

«Ծրագրից օգտվող մոտ 50 հազար շահառուի թվում հիմնականում միջին խավի ներկայացուցիչներ են, որոնց եկամուտներն ու ծախսերը կտրուկ տատանումներ չունեն և հստակ են։ Նրանցից շատերը պլանավորել էին, որ նույն 300 հազարն ամբողջությամբ հետ պետք է ստանային, և ծախսերը կատարեին։ Հիմա կառավարությունը լրացուցիչ ֆինասական բեռ ու ծախս է նախատեսում։ Շահառուներից շատերը կարող են խնդիրներ ունենալ, քանի որ բնակարանի համար հիփոթեք ձևակերպելիս հաշվի չէին առել, որ վճարելու են լրացուցիչ տոկոսի համար։ Արդյունքում՝ նրանք փաստի առաջ են կանգնելու․ նրանց ստացած գումարի մի մասը կրճատվելու է։ Բացի այդ, էականորեն վատանալու և սրվելու է այն շահառուների ֆինանսական վիճակը, ովքեր հիփոթեքային վարկի վճարման կեսն անցել են, և որից հետո, հիմնականում, բանկին վճարվող գումարը մեծ է լինում։ Ստացվում է, այդ մեծ գումարին նաև 20% հարկ է ավելանում։ Չի բացառվում, որ այդ շահառուները բավականին լուրջ խնդիրների առաջ կանգնեն»,- հավելել է տնտեսագետը։

Պարսյանի խոսքով՝ անշարժ գույքի շուկայում առանց այդ էլ բավականին լարված ու սպասողական վիճակ է, իսկ նման փոփոխությունն, իր հերթին, կարող է մեծ վնաս հասցնել կառուցապատողներին, շինարարներին։

«Քաղաքացին, ով մտածում էր հիփոթեքով բնակարան ձեռք բերելու մասին, հիփոթեքային վարկից վերադարձվող եկամտային հարկը 20%-ով հարկելու դեպքում մի քանի անգամ ավելի շատ կմտածի՝ արդյոք կկարողանա՞ վճարել, թե՞ ոչ։ Այս հանգամանքն, անշուշտ, իր բացասական ազդեցությունը կունենա բնակարանների վաճառքի ծավալի վրա»,- եզրափակել է տնտեսագետը։

Աննա Բադալյան

telegram
Tags: 20%աշխատանքային փաստաթուղթՀիփոթեքային վարկՍուրեն Պարսյանվերադարձվող եկամտային հարկՏնտեսագետ

Հարակից հրապարակումներ

Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հուլիսի 19-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,5 դրամ միջին գնով և վաճառում 368,47 դրամով, տեղեկանում ենք...

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) պարբերաբար իրականացվող ստուգումների ֆոնին կասեցվել են ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները, գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Լրատվամիջոցի...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,35 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 21:41

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն անցել է ամերիկյան ընկերության, որը ղեկավարում է Հայաստանով անցնող TRIPP տրանսպորտային երթուղու (Trump Route for International Peace...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

17 Հուլիս 2026 16:57

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,28 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Load More
Xosum
  • Լուրեր

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

Read moreDetails
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ