Համաշխարհային տնտեսությունը գրեթե կանգ է առել, և իրավիճակը շատ ավելի վատ է, քան 2008-2009թթ. Ճգնաժամի ժամանակ, այս մասին RBC-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ նշել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստալինա Գեորգիևան։
«Մենք երբեք ԱՄՀ պատմության մեջ չենք տեսել, որ համաշխարհային տնտեսությունը կանգ առնի: Մենք ռեցեսիայի մեջ ենք, դա շատ ավելի վատ է, քան համաշխարհային տնտեսական ճգնաժամը», — ասել է նա:
Ըստ Գեորգիևայի՝ կորոնավիրուսի թողած հետևանքներից ամենից շատ տուժում են զարգացող երկրները, քանի որ նրանք «ավելի քիչ ռեսուրսներ ունեն այդ կրկնակի՝ առողջապահության և տնտեսական ճգնաժամից պաշտպանության համար»:
«Պատերազմի համար պահուստային հիմնադրամում մենք ունենք 1 տրիլիոն դոլար (930 միլիարդ եվրո), և մենք վճռական ենք դրանք օգտագործել՝ ըստ անհրաժեշտության» — ասել է ԱՄՀ ղեկավարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







